ԱՄՆ-ում վազորդն անտառային հրդեհը փորձել է ոտքերով մարել (տեսանյութ)

18:06 • 24.08.20

ԱՄՆ Արիզոնա նահանգում վազորդն օրեր առաջ կայծակի հետևանքով բռնկված անտառային հրդեհը որոշել է ոտքերով մարել, գրում է Daily Mail պարբերականը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը:

Խոսքը Թրևոր Մըրֆի անունով վազորդի մասին է, որը մարաթոնի ժամանակ 160 կիլոմետր ճանապարհ անցնելու համար այժմ ամեն օր մարզվում է՝ հաղթահարելով մոտ 20 կմ ճանապարհ։ Նշվում է, որ հրդեհը նա նկատել է McDowell Mountain Regional Park-ին մոտենալուն պես և որոշել է հեռանալու փոխարեն իր փոքրիկ մասնակցությունն ունենալ կրակի մարման աշխատանքներին։ 

«Այնտեղ մարդ չկար, ուստի մտածեցի՝ կարող եմ օգնել ինչ-որ կերպ, գուցե մի աննշան օգնություն ցուցաբերել եմ»,- նշել է Մըրֆին ու հավելել, որ նա ոչ միայն ոտքերով է հանգցրել կրակը, այլև քարեր ու հող է նետել դրա վրա։ 

Նա նշել է, որ իրեն հաջողվել է կասեցնել կրակի տարածումը, սակայն այդ ընթացքում նա հասցրել է կոտրել հեռախոսը, բազմաթիվ խանձված մազեր ունենալ ու այրել կոշիկների տակդիրները։ 

Նրա մասնակցությամբ կադրերը հայտնվել են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, որոնք քննադատել են նրան նման արարքի համար՝ նշելով նման քայլի վտանգավորությունը:

Հայտնի է, որ McDowell Mountain զբոսայգում կիրակի օրվա դրությամբ հրդեհի հետևանքով մոտ 242 հեկտար հողատարածք է այրվել, իսկ ահա Արիզոնա նահանգում այդ թիվը հասնում է 2428 հեկտարի։ 

Հիշեցնենք, որ Կալիֆոռնիա նահանգում, չնայած հրդեհաշիջման 24-ժամյա աշխատանքներին, անտառային հրդեհներն է՛լ ավելի են սաստկանում․ օրերս այստեղ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները՝ վախենալով կայծակի հերթական հարվածի կամ ուժեղ քամու հետևանքով նոր հրդեհների առաջացման վտանգից։

Նշվում է, որ նահանգի պատմության մեջ ամենախոշոր հրդեհների հետևանքով ավելի քան 1 միլիոն ակր՝ մոտ 485 000 հա հողատարածք է այրվել։

Հայտնի է, որ անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 6 մարդ, ամբողջովին ավերվել է մոտ 1000 տուն ու հարակից շինություն։

The jogger, Trevor Murphy, ran dangerously close to the flames and tried to create a fire break

 An Arizona jogger tried to put out a wildfire near Phoenix on Friday using just his shoes