«Ես ընդունում եմ, որ հորս խոսելաոճը ոչ բոլորի սրտով է». Իվանկա Թրամփը կոչ է արել իր հոր մասին դատել ոչ թե նրա թվիթերյան գրառումներով, այլ գրանցած արդյունքներով (լուսանկարներ)

12:10 • 28.08.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և ավագ խորհրդական Իվանկա Թրամփը Հանրապետական կուսակցության համագումարում կոչ է արել իր հոր մասին դատել ոչ թե նրա թվիթերյան գրառումներով, այլ գրանցած արդյունքներով, գրում է CNN-ը։

«Ես ընդունում եմ, որ հորս խոսելաոճը ոչ բոլորի սրտով է, և ես գիտեմ, որ նրա թվիթերյան գրառումները կարող են առանց ֆիլտրերի լինել, սակայն նրա գրանցած արդյունքներն ինքնին խոսուն են»,- հայտարարել է Իվանկա Թրամփը 1500 հոգանոց լսարանի առջև ելույթում։

Նրա խոսքով՝ հենց Թրամփն է ընդունակ երկրում տնտեսական մեծ աճ արձանագրել և «Ամերիկան զորեղ դարձնել»։

«Վաշինգտոնը չի փոխել Դոնալդ Թրամփին, Դոնալդ Թրամփն է փոխել Վաշինգտոնը», - հայտարարել է Իվանկա Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարի ավագ դստեր խոսքով՝ ԱՄՆ-ին հարկավոր է, որ Սպիտակ տանը ևս չորս տարի ղեկավարի «մեկը, ով մարտիկ է»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնել է իր թեկնածությունն առաջադրել ԱՄՆ նախագահի պաշտոնում, իր ելույթում նա Դեմոկրատական կուսակցությանն «արմատական շարժում» է անվանել և իրեն համեմատել է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի հետ։

«Իմ սիրելի ամերիկացիներ, այսօր երախտագիտությամբ և անսահման լավատեսությամբ լի սրտով ես Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում իմ թեկնածությունն ընդունում եմ խորին հարգանքով»,- ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Հանրապետական կուսակցության համագումարում։

Melania Trump's Facial Expression as Ivanka Walks By After Delivering Her  RNC Speech Goes Viral - Sputnik InternationalIvanka Trump Not Wearing Wedding Ring During RNC Speech | Heavy.comDonald Trump speech: Joe Biden is the 'destroyer of American greatness', says  president