Ֆելիքս Ցոլակյանն արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատման դիմում է գրել
20:38 • 17.11.20
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել։ Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԻՆ մամուլի քարտուղար Աննա Բաղդադարյանը։
«Այո, Ֆելիքս Ցոլակյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել»,– ասաց Բաղդասարյանը։
Ֆելիքս Ցոլակյանն արտակարգ իրավիճակների նախարար էր նշանակվել 2018 թվականի հոկտեմբերի 4-ին։
Placeholder










