«Զարմանում եմ, որ մարդն իրեն հայ է կոչում, բայց չգիտի, թե Նիկոլ Փաշինյանն ինչքան վտանգավոր է». ակցիայի մասնակից (տեսանյութ)

20:07 • 02.12.20

Ես միացել եմ երթին, որովհետև ես հայ եմ ու իմ հայությունն ու ազգը ուզում եմ պահել, չեմ ուզում, որ Նիկոլ Փաշինյանի նման մեկը ծախի մեր հողերը, որովհետև ինքը դավաճան է: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հանրահավաքի ժամանակ ասաց սփյուռքահայ Ալենուշ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հայը չպետք է թույլ տա, որ այսպիսի մարդիկ գան, Արցախը հանձնեն, հետո նաև Հայաստանը հանձնեն, սրա համար պետք է  նրան հեռացնեն պաշտոնից:

«Քարվաճառը տվել ենք, սա նշանակում է, որ նրանք մեր սահմանին են, մարդ պետք է հիմար լինի, որ չհասկանա, թե ինչ է կատարվում մեր երկրում: Ես նեղված եմ, որ ամբողջ հայ ժողովուրդն այստեղ չէ: Նոյեմբերի 10-ին, երբ նա դա ստորագրեց, ես սպասում էի, որ բոլոր երկրների հայերը կգան այստեղ: Զարմանում եմ, որ մարդն իրեն հայ է կանչում, բայց չգիտի, թե հիմա ինչ է կատարվում է և ինչքան վտանգավոր է այս մարդը. պիտի հեռանա»: