Բողոքի ակցիաներ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում. քաղաքացիները նրանց մեղադրում են Արցախը հանձնելու և ժողովրդին դավաճանելու մեջ (տեսանյութ)

19:52 • 02.12.20

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Թևոսյանի և Սուրեն Գրիգորյանի տների մոտ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։

Այդ մասին հայտնում է Տելեգրամի Mediaport ալիքը, որտեղ նաև տեսանյութեր են հրապարակվել։

«Վահագն Թևոսյան, դու դավաճանել ես մեր հայրենիքը», «Սուրեն Գրիգորյան, Դուք էլ եք ենթարկվելու պատասխանատվության կապիտուլյացիայի խայտառակ փաստաթղթի համար»,-ասել են ակցիաների մասնակիցները բողոքի ակցիա «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանի տան բանկում:

Ավելի վաղ նման ակցիաներ են տեղի ունեցել «իմքայլականներ» Լիլիթ Մակունցի, Մխիթար Հայրապետյանի, Համազասպ Դանիելյանի, Անդրանիկ Քոչարյանի, Միքայել Զոլյանի, Սարգիս Խանդանյանի, Նարեկ Զեյնալյանի և Ռուբեն Ռուբինյանի, Ալեն Սիմոնյանի, Կարեն Սարուխանյանի, Հովիկ Աղազարյանի տների բակերում:  

Քաղաքացիները նրանց մեղադրում են Արցախը հանձնելու և ժողովրդին դավաճանելու մեջ։