«Չինաստանը կենսաբանական փորձարկումներ է իրականացնում՝ կենսաբանորեն բարելավված ունակություններով զինվորներ ստեղծելու համար»․ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն
ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը պնդել է, որ Չինաստանում փորձարկումներ են անցկացնում մարդկանց վրա՝ «կենսաբանորեն բարելավված ունակություններով» զինվորներ ստեղծելու համար, գրում է The Guardian-ը։
Ռեթքլիֆն այս հայտարարությունն արել է Wall Street Journal-ի խմբագրական հոդվածում, որտեղ նա հայտնել է, որ այսօր Չինաստանը «մեծագույն սպառնալիքն է ԱՄՆ-ի համար»։
«Տվյալները հստակ են։ Պեկինը մտադիր է տնտեսական, ռազմական և տեխնոլոգիական առումով գերազացել ԱՄՆ-ին և ամբողջ մոլորակին», - գրել է Ռեթքլիֆը՝ հավելելով, որ Չինաստանը անհավանական ջանքեր է գործադրել իր նպատակին հասնելու համար:
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հետախուզությունը պարզել է, որ Չինաստանն անգամ Ժողովրդական-ազատագրական բանակի ծառայողների վրա փորձարկումներ է անում՝ հույս ունենալով կենսաբանորեն բարելավված ունակություններով զինվորներ ստեղծել։ Պեկինի իշխանության ձգտման մեջ էթիկական սահմաններ չկան»։










