Նիկոլի մեկ օր ավելի մնալը մեզ ավելի շատ աղետ է բերում, պետք է նա գնա, որ նոր վարչապետը կարողանա պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը. ակցիայի մասնակից (տեսանյութ)
Այսօր երկիրը մատնված է անիշխանության, փաստացի Սյունիքում ստեղծված իրավիճակում գյուղապետերը փորձում են թուրքերի դեմն առնել, բանակցել, ոչ մի պետական միջոցառում չի ձեռնարկվում, բանակը անտերության է մատնված. Ազատության հրապարակում «Հանուն հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին Tert.am-ին նշեց մասնակից ՀՅԴ անդամ Լևոն Գևորգյանը:
«Պետք է Նիկոլին իշխանութունից հեռացնենք, որ կարողանանք երկիրը դուրս բերել այս ճգնաժամային իրավիճակից: Նիկոլի ամեն մի օր մնալը մեզ ավելի շատ աղետ է բերում, պետք է նա գնա, որ նոր վարչապետը կարողանա պատշաճ կերպով ներկայացնել Հայաստանը»,- նշեց նա:
Ակցիայի մասնակցի խոսքով՝ Վազգեն Մանուկյանն է այն անձն է, ում ղեկավարության տարիներին մեծ ձեքբերումներ են եղել. «Վազգեն Մանուկյանը անբասիր անցյալով մարդ է, և վստահ ենք, որ իր ներկայացրած ճանապարհային քարտեզը նա իրականացնելու է, որ կարողանա երկիրը ճգնաժամից դուրս հանել, և վստահ ենք, որ կարող է»:
Լևոն Գևորգյանը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է պատերազմը կանգնեցներ 3-4-րդ օրը, որպեսզի զոհեր քիչ լինեին. «Ոնց վերլուծում ենք, հասկանում ենք, որ Նիկոլը դավաճանաբար հանձնեց հողերը: Մասնակցել եմ մարտերին, փախուստի որոշ դեպքեր եղել են, ժողովրդին տարել են մի քանի հարյուր հոգով, հրամանատարություն չի եղել, բայց ամբողջը չպետք է բարդել բանակի վրա, բանակը կռվել է, եթե հրաման չի եղել, մի քայլ հետ չի գնացել»:










