Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերները «լայքող»  ծրագիր է աշխատում․ Տ․ Քոչարյանն ու Ա․ Կոստանյանը ահազանգում են

17:21 • 05.12.20

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերները «լայքող» ու «սրտիկող» ծրագիր է աշխատում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Հա, մի բան ասեմ։ Արդեն հաստատված։ Նիկոլի լայվերը լայքող ու սրտիկող ծրագիր ա աշխատում։

Նոյեմբերի տասնհինգից մինչ այսօր մոտ 45 մարդ իմ ընկերներից կամ սրտիկել կամ լայքել է նիկոլին իրենց կամքին հակառակ։ Ընդ որում իրենք նույնիսկ տեղյակ չեն եղել դրանից»,- գրել է Քոչարյանը:

Վերոնշյալ ծրագրի մասին գրել է նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Ուրեմն նոր ընկերներիցս մեկն է գրել, թե ինչի ես սրտիկել Նիկոլի լայվը։

Վերահաստատում եմ` ոչ նայել եմ, ոչ էլ առավել ևս սրտիկել։ Ու փաստորեն իրոք լայքող/սրտիկող ծրագիր է աշխատում։ Զգույշ եղեք։

Բան ու գործ չունեմ պիտի մեղայական լայվ նայեմ»,- գրել է Կոստանյանը։