Եթե պատերազմը շուտ դադարեցվեր, այդքան զոհեր և հողերի կորուստներ չէինք ունենա, ի՞նչն է եղել պատճառը, որ չի դադարեցվել. ակցիայի մասնակից (տեսանյութ)
Մենք եկել ենք հանրահավաքին, և պահանջում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: Իր վարած քաղաքականությունը բերեց նրան, որ Արցախի հողերը հանձնվեցին թուրքերին և հիմա Սյունիքի սահմանում ևս գյուղեր կան,որ կարող են հանձնել թուրքերին. Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքին նշեց մասնակից Ռուզաննա Թադևոսյանը:
«Եթե ասվել է, որ պատերազմը պետք է 4-րդ օրը դադարեցվի, ու չի դադարեցվել, ի՞նչն է եղել պատճառը, չէ՞ որ, եթե պատերազմը շուտ դադարեցվեր, այդքան զոհեր, այսքան հողերի կորուստներ չէինք ունենա: 5000 զոհեր, 10 հազար վիրավորներ, այդքան շատ անհետ կորածներ ունենք: Այդ զոհերը պետք է նոր ընտանիքներ ստեղծեին երեխաներ ունենային, մեր ազգը շատանար, բայց մեր ազգը կոտորվեց»,- նշեց քաղաքացին:










