Լեհ ֆերմերները իշխանությունների դեմ բողոքի ակցիա են կազմակերպել՝ մի քանի տասնյակ տրակտորներով փակելով Վարշավայի ճանապարհները (լուսանկարներ)

20:53 • 05.12.20

Լեհ ֆերմերներն այսօր գյուղատնտեսության ոլորտում իշխանությունների քաղաքականության դեմ բողոքի ակցիա են կազմակերպել՝ մի քանի տասնյակ տրակտորներով փակելով երկրի մայրաքաղաք Վարշավայի ճանապարհները, գրում է ՏԱՍՍ-ը։

Ակցիան սկսվել է տեղական ժամանակով ժամը 05:00-ին: Գյուղացիներին հաջողվել է տրակտորներով մտնել քաղաք, սակայն շուտով ոստիկանությունը փակել է նրանց ճանապարհը և պահանջել դադարեցնել ցույցը։

«Լեհաստանի պատմության մեջ առաջին անգամ հաջողվել է Վարշավա մտնել հին տրակտորներով»,- ասել է ակցիայի կազմակերպիչներից մեկը։

Ակցիայի մասնակիցները նաև հայտնել են, որ եթե իրենց պահանջները հաշվի չառնվեն, բողոքի ցույցերը կշարունակվեն: 

Նշվում է, որ ֆերմերները բողոքի ակցիայի ժամանակ պահանջել են ֆերմերներին և արտադրողներին սուբսիդիաներ տրամադրել, խանութներում լեհական սննդամթերքի վաճառքի համար առաջնահերթ պայմանների ապահովել: Նրանք նաև պահանջել են շուկայում առողջ մրցակցություն ապահովել։