Մեր փորձառու հրամանատարական կազմը արհեստականորեն Արցախից հեռացվեց, Արցախը ղեկավարեց Աննա Հակոբյանը. ակցիայի մասնակից (տեսանյութ)
Եթե մեկ տարի առաջ Հադրութում սպայական կազմի փոփոխություն չանեին, եթե Հայաստանում աշխարհազորի հավաք կազմակերպեին, եթե կորոնավիրուսի պայմաններում 250 հազար դոլար չտար ինքնաթիռի դիզայնը փոխելուն, 2 մլն չտար իր տան անվտանգության համակարգը փոխելուն, 500 հազար չտար նոր մեքենա առնելուն, մենք կհաղթեինք: Այս մասին ասաց Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի մասնակից Արսեն Ավետիսյանը:
«Եթե Ռուսաստանը տեսնում է, որ մենք մի մարդու ենք բերել իշխանության, ով 20 տարի հակառուսական քաղաքականություն է վարել, ով Լիլիթ Մակունցի, Արարատ Միրզոյանի և Արայիկ Հարությունյանի հետ հակառուսական կարգախոսներով քայլեր էին անում, պարզ չէ՞, որ Պուտինը մեր ազգի նկատմամբ կարծիքը կփոխեր: Բացի այդ՝ պատերազմի սկզբից, Պուտինը Փաշինյանին առաջարկներ է արել, որից ինքը հրաժարվել է»:
Նրա խոսքով՝ մարտական գործընթացը կազմակերպված չի եղել և չեն գործադրվել բոլոր զինատեսակները.
«Մենք Սերժ Սարգսյանի օրոք շքերթի ժամանակ ցուցադրել ենք, թե ինչ զենքեր ունենք, բայց ոչ մեկը չկիրառվեց: Մեր փորձառու հրամանատարական կազմը արհեստականորեն հեռացվեց Արցախից, Արցախը ղեկավարեց Աննա Հակոբյանը, Դանիել Իոաննիսյանը, Տիգրան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը Սյունիքում շտաբի պետ էր, ով բանակում չի ծառայել, սա խայտառակություն է: Ես փախնողներին չեմ մեղադրում, եթե ճիշտ կազմակերպվեր գործընթացը, նրանք չէին փախնելու: Մեր պայքարող, ազատագրող ազգը դարձավ դասալիք, հող հանձնող, մենք ընդմիշտ կորցրեցինք Արցախը, դրա համար մենք այստեղ ենք, որ դավաճանին հեռացնենք»:










