Բուլղարիայում արդեն 150 օր կառավարության ու գլխավոր դատախազի հրաժարականն են պահանջում
Կառավարության ու գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով արդեն 150 օր է, ինչ բողոքի զանգվածային ցույցեր ու ակցիաներ են անցկացվում Բուլղարիայի տարբեր քաղաքներում և, մասնավորապես, մայրաքաղաք Սոֆիայում:
Ցուցարարները, ТАСС-ի հաղորդմամբ, հավաքվել են երկրի խորհրդարանի շենքի առջև, կաթվածահար արել մայրաքաղաքի կենտրոնական փողոցների երթևեկությունը:
Մայրաքաղաք Սոֆիայում և երկրի այլ խոշոր քաղաքներում ամեն օր անցկացվող բողոքի ակցիաներին մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար մարդ է մասնակցում:
Ցուցարարները պնդում են, որ «իշխանություններն այլևս ունակ չեն կառավարելու երկիրը»:










