Տղամարդը կռվել է արջի դեմ` հանուն շան փրկության (լուսանկարներ)

13:32 • 06.12.20

Ամերիկացի Քալեբ Բենհամը կռվի է բռնվել արջի հետ, որը փորձել էր գողանալ իր շուն Բադիին: Արդյունքում տղամարդը հաղթել է, իսկ գիշատիչը բաց է թողել ընտանի կենդանուն: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:

Բենհամը  պատմել է, որ տարօրինակ ձայն է լսել տան մոտից, որտեղ խաղում էր իր փիթբուլը: Դուրս գալով փողոց ՝ նա տեսել է մի արջի, որը քաշում էր իր շան գլուխը: «Ես պարզապես վազեցի այնտեղ, նետվեցի դեպի արջը, բռնեցի կոկորդը և սկսեցի հարվածել գազանի դեմքին և աչքերին, մինչև նա բաց թողեց Բադիին»,-պատմել է Բենհամը:

Բենհամը չի տուժել վայրի կենդանու հետ պայքարում: Բայց շունը օգնության կարիք է ունեցել: Անասնաբույժները վիրահատել են փիթբուլին, հատուկ սարք են դրել նրա գլխի շուրջ և կարեր են տեղադրել: Շունն արդեն ապաքինվել է:

 

Buddy underwent more than three hours of surgery at Mother Lode Veterinary Hospital to save him from some gruesome injuries caused by the black bear attack

The dog suffered multiple injuries from being mauled by the bear and needed multiple stitches and staples to his head and ears

The rescue pitbull was playing outside Benham's home in Grass Valley, Nevada County, California, when the black bear attacked him

 

Kaleb Benham adopted pitbull Buddy from a shelter several years ago and calls him his 'baby'