Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման ավելի քան 1 միլիոն 700 հազար դեպք է գրանցվել. RT

04:38 • 06.12.20

Մեծ Բրիտանիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 15 539 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է RT-ն:

Կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1 705 971-ի:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը արտոնել է կիրառել «Pfizer» և «BioNTech» ընկերությունների ստեղծած հակակորոնավիրուսային պատվաստանյութերը: