Թող հոգան մեր անվտանգության մասին, ժողովուրդը անտեր է մնացել․ Արցախի Բերձոր քաղաքի և Աղավնո համայնքի բնակիչները ակցիա արեցին (տեսանյութ)

14:00 • 06.12.20

Արցախի Բերձոր քաղաքի և Աղավնո համայնքի բնակիչները ակցիա են անում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։