Դոնի Ռոստովում հրավառ իրերով լի տաղավար է հրդեհվել
Դոնի Ռոստովի Մալոե Զելյոնոե Կոլցո փողոցում գտնվող «Կլասսիկ» շուկայում հրավառ իրերով լի տաղավար է հրդեհվել: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությանը:
«Դոնի Ռոստով, Կլասիկ շուկա, Մոսկվայի ժամանակով ժամը 6:30-ին հրդեհվել է 200 քմ մակերեսով երկհարկանի առևտրի տաղավար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ հրդեհի մակերեսն աճել է ՝ հասնելով 1500 քմ-ի:
Հրշեջներն աշխատում են ուժեղացված ռեժիմով, մարմանը մասնակցում են 36 մարդ և 12 սարքավորում:










