«Քշի սրանց վրա» ասած ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

17:10 • 10.12.20

Այսօրվա ակցիայի ժամանակ ծառայություն իրականացող ոստիկաններից մեկի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել:

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

«Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ձեր նշած ոստիկանության ծառայողի նկատմամբ Ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,-ասաց Էդգար Ջանոյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիան էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

Ակցիան հսկում էին ոստիկանության ծառայողները, որի ընթացքում ոստիկաններից մեկը երթուղայինի վարորդին հորդորել է վարել ակցիայի մասնակիցների ուղղությամբ.«Քշի ախպերս, քշի սրանց վրա»։