«ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն Չինաստանը դիտարկում են որպես անվտանգության սպառնալիք»․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հստակ գիտակցում են, որ Չինաստանը «մեծ ռիսկ» է ներկայացնում, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպան Քեյ Հաթչիսոնը՝ մատնանշելով Պեկինի «ռազմական հզորության ավելացումը, մտավոր սեփականության շարունակական գողությունը և Հոնկոնգում այլախոհությունը ճնշելու նրա քայլերը», գրում է South China Morning Post-ը։
Իմ կարծիքով՝ խաղից հետ ենք մնացել։ Մենք ուշացել ենք Չինաստանի՝ որպես ռիսկի գնահատումից», - ասել է Հաթչիսոնը:
Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպված վիրտուալ հանդիման ժամանակ Հաթչիսոնն ասել է, որ աշխարհը փորձել է Պեկինին հնարավորություն տալ շարժվել «խաղի սահմանված կանոններով», բայց նա ապացուցել է, որ չի կարող ազնիվ խաղալ:
Հաթչիսոնի մեկնաբանությունները հետևել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ ավելի վաղ արված հայտարարությանն առ այն, որ Չինաստանի վերելքն «փոխում է անվտանգության իրադրությունը»։
Իսկ դաշինքի ապագայի մասին նոր զեկույցում մասնավորապես ասված է. «Չինական հզորության մասշտաբը և գլոբալ ընդգրկումը լուրջ խնդիրներ են ստեղծում բաց և ժողովրդավարական հասարակությունների համար, հատկապես այդ երկրում ավտորիտարիզմի և նրա տարածքային հավակնությունների ընդլայնման պատճառով»։










