Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին Ադրբեջանի զինուժի կողմից

16:40 • 10.12.20

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմի, այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Հիշեցնենք, որ երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ։