Հրադադարից ի վեր թուրքական զինուժի մոտ 7600 տրանսպորտային միջոց է մտել Իդլիբի ապաէսկալացիոն գոտի. SOHR  

19:28 • 10.12.20

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնն (SOHR) արձանագրել է թուրքական ռազմական ուժերի նոր շարասյան մուտքը Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ:

Ինչպես նշում են կենտրոնի ակտիվիստները, այս անգամ «Քաֆր Լուսին» անցակետով սահմանը հատել է սնունդ, զինամթերք, տեխնիկական սարքավորումներ տեղափոխող 13 բեռնատարներից կազմված շարասյունը:

Աղբյուրի տվյալներով՝ Սիրիայի տարածք մտած թուրքական ռազմական տրանսպորտայի միջոցների թիվը հրադադարի մասին նոր պայմանավորվածությունից (2018 թ.-ին ՌԴ-ի և Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնություն Իդլիբում ապաէսկալացիոն գոտի ստեղծելու մասին՝ խմբ.) հետո հասել է 7590-ի: Բացի այդ, Սիրիայում հազարավոր թուրք զինվորներ են տեղակայվել: