Էրդողանը հայտարարել է Հարավային Կովկասում «վեցնյակի հարթակ» ստեղծելու հնարավորության մասին

19:09 • 10.12.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հնարավոր է «վեցնյակի հարթակ» ստեղծել համագործակցության զարգացման համար:

«Մենք այսօր եղբորս (Ալիևի՝ խմբ.) հետ քննարկել ենք վեց երկրից՝ Ադրբեջանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և Երևանի ցանկության դեպքում նաև Հայաստանից բաղկացած հարթակի ստեղծման հավանականությունը: Դա լավ համագործակցություն կլիներ տարածաշրջանի զարգացման համար»,- РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը Բաքվում կայացած ասուլիսում:

Վերջինս հայտարարել է նաև, որ Թուրքիան պատրաստ է «դռները բացել» Հայաստանի համար: Նրա խոսքով՝ Անկարան «խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ»:

Հիշեցնենք, որ Էրդողանն այսօր մասնակցել է Բաքվում կայացած ռազմաշքերթին: