«Վրաստանում այսօրվա ծանր համաճարակային իրավիճակի վրա լրջորեն ազդել են քաղաքական իրադարձությունները». Գամկրելիձեն` երկրում կորոնավիրուսային իրավիճակի մասին
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ ինքը միշտ խորհուրդ է տվել քաղաքական գործիչներին պահպանել կորոնավիրուսի հետ կապված անվտանգության կանոնները նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այս մասին գրում է kvira.ge կայքը:
Գամկրելիձեի խոսքով` Վրաստանում այսօրվա ծանր համաճարակային իրավիճակի վրա լրջորեն ազդել են քաղաքական իրադարձությունները:
«Ես որոշ խորհրդատվություններ եմ տվել քաղաքական գործիչներին, որպեսզի ընտրողների հետ հանդիպման ժամանակ նրանք դիմակներով լինեն: Սակայն երկրում դա պարտադիր չէր: Ուղիղ կարող եմ ասել, որ քաղաքական գործընթացները լուրջ ազդեցություն են ունեցել համաճարակային իրավիճակի վրա»,-ասել է Գամկրելիձեն:
Վրաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 178 953 և մահվան 1657 դեպք:










