Այս պատերազմում ժողովուրդը չէ որ պարտվեց, պարտվեցիք դուք՝ իշխանությունը․ ձեր «ֆեյքերի» աշխարհից դուրս եկեք՝ հարցրեք՝ ինչ է մտածում քաղաքացին ադրբեջանցու հետ հաշտություն կնքելու մասին․ Ա․ Գասպարյան
Ցույցեր, իշխանափոխության պահանջ, ձերբակալություն, քաշքշուկ...եկեք մի պահ դուրս գանք այս ամենից ու փորձենք հասկանալ այն խայծը, որ իշխանությունը դրեց շրջանառության մեջ, հետո էլ հարակից թեմաներով փորձեց ուշադրություն շեղել, որպեսզի շատ չկենտրոնանանք այդ հույժ կարևոր խնդրի վրա: Այս մասին «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է հաղորդման հեղինակ Աբրահամ Գասպարյանը։
Նա անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի հնարավոր հաշտությանը, ՀՀ իշխանությունների քայլերին ու հասարակական տրամադրություններին․ «Մենք կարո՞ղ ենք հաշտություն կամ խաղաղություն կնքել նրանց հետ, թե՞ հավերժական թշնամինե՛ր պիտի մնանք, կամ ո՞ր պայմաններում է հնարավոր հասնել հարաբերության ինչ-որ ձևաչափի, ի՞նչ գնով, ի՞նչ զոհողությամբ, թե՞ հիմա ֆեյսբուքի դարում՝ իշխանության նման պետք է անջատենք գիտակցության ու արժանապատվության կոճակն ու ասենք՝ մենք մեծահոգի ենք և առաջին քայլը մե՛նք ենք անում:
Անցնող շաբաթվա ընթացքում երևի մի 3-4 անգամ տարբեր վերլուծականներով անդրադարձա այս խնդրին, բանից պարզվում է՝ մեր իշխանությունը, սովորույթի ուժով, փակել է ականջներն ու ինքնավստահ իրե՛նն է առաջ տանում՝ առանց խորհրդակցելու, լսելու, մտորելու, քննարկելու կամ քննադատություն լսելու: Նախ՝ պարզ ձևակերպեմ խնդիրը՝ ՀՀ իշխանությունը աշխատում է մի փաստաթղթի վրա, որով մեր պետությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություն կհաստատի, կամ հաշտություն կկնքի...ինչ ուզում եք անվանեք:
Փաստաթուղթը աշխատանքային է, դրաֆտ տարբերակով, չունեմ ձեռքիս տակ, այլապես՝ կցուցադրեի...բայց խորհրդարանի ու կառավարության տարբեր նախարարությունների գրասենյակներո՛վ է անցնում...լրագրողին չեն հարցնում ինֆորմացիայի աղբյուրը, բայց ես կասեմ՝ հենց իշխող կուսակցությունից են ինձ տեղեկացրել:
Հիմա՝ պարոնայք ու տիկնայք իշխանավորներ: Ձեզ որ ներշնչում եք ու ամեն քայլափոխի՝ պատեհ-անպատեհ խոսում եք լեգիտիմության ու ժողջանի մասին, մեկ-մեկ շունչ քաշեք: Որ ձեզնից բացի բոլորին մեղադրում եք ու ասում, որ ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեք, նախընտրելի կլիներ առաջինը դու՛ք հետևեք այդ խորհրդին:
Այս պատերազմում ժողովուրդը չէ որ պարտվեց, ոչ էլ բանակը, ոչ էլ պետությունը…պարտվեցիք դուք՝ իշխանությունը: Ձեր զոմբիլենդի ֆեյքերի աշխարհից դուրս եկեք ու իջեք փողոց, մոտեցեք պարզ մարդկանց, մոտեցեք ու մեր քաղաքացուն հարցրեք՝ ինչ է մտածում թուրքի ու ադրբեջանցու հետ այս օրերին հաշտություն կնքելու ու ճանապարհ բացելու մասին:
Ի սեր Աստծո, չասե՛ք հանկարծ, որ իշխանությունից եք, որպեսզի իմանաք իրակա՛ն պատասխանը…հարցրեք ու ասեք մեր քաղաքացուն՝ այս օրերին թուրքի ոտքերը լիզողին ի՞նչ բառով կբնութագրեք…4 տառից բաղկացած հայտնի բառը կասեն…չէ, ուրիշ բան չմտածեք…կասեն՝ ապուշ: Քանի միայն ապուշը չի հասկանա, որ թշնամու հետ պարտված թիմով չե՛ն գնում բանակցության, միայն խա՛կը կամ կքանիստ դիրք սիրո՛ղը կգնա թուրքի առաջ ճանապարհ ու երկաթուղի կխնդրի, միայն պատերազմ տանուլ տված տգե՛տը կասի՝ Ղարաբաղը տվեցինք, լա՛վ ենք ապրելու:
Դուք չգիտեմ, բայց Հայաստանում ու Հայաստանով ապրողը լավ չի՛ ապրելու: Եթե հայրենիքը ձեզ համար հողաթումբ է, դաչա, որ փոխանակեք կամ ծախեք, մի ուրիշ տեղ նորն առնեք, ազգի համար այդպես չէ՛, ուստիև՝ ազգի անունից խոսելու փո՛րձ անգամ չանեք: Ձեզ այս հարցում ազգը ոչ թե կաջակցի՛, այլ կդատապարտի՛: Իսկ եթե, այդուհանդերձ, կորցնեք ձեր երեսի ջուրն ու ձեզ դնեք իբր նպատակասլացի ու սկզբունքայինի տեղ ու ասեք՝ մենք մեր ժողովրդին շնորհեցինք հպարտություն…այնտեղ ես ձեզ ծափ կտամ և կհիմնավորեմ ինչու:
Որովհետև պետության շահերը ոչ բոլորն են գիտակցում…ձեր իսկ սիրած հպարտ քաղաքացուց մինչև ՖԲ-յան քվեարկություններով ձեր ձևավորած իշխանությունը: Ազնիվ ու հայրենասեր մարդուն դուք ոչ կարող եք հպարտությու՛ն շնորհել, ոչ էլ, բնականաբար, խլե՛լ նրանից: Այնպես որ՝ ձեր շնորհած հպարտության կարիքն ունի ստրո՛ւկը, մեղկը, անհայրենիքը, որի համար միևնույն է՝ հայրենի հողի քանի՞ տոկոսն էլ չկա, Անկարայի ու Բաքվի դռների առաջ իր պետության ղեկավարներն ինչպե՞ս են չոքեչոք խաղաղություն աղերսում, միայն թե իր փորը կուշտ լինի:
Դուք ու ձեր նախատիպերն այսքան ժամանակ բողոքում էիք, որ ինչու՞ հայաստանցին պիտի ծառայի Արցախում…հարց չկա…հիմա թուրքին բերեցիք մեր քթի տակ…իսկ հարցրի՞ք այդքանը ձեր հպարտ ժողովրդին: Զազրախոսում է՞իք ամեն քայլափոխի, որ մեր տղերքը գնում են ղարաբաղցու համար են զոհվում, հարց չէ…վաղն էլ ասելու եք՝ երևանցին ինչու՞ պիտի գնա սիսիանցու համար կռիվ տա, կամ գյումրեցին՝ սևանցու համար: Սա՞ է ձեր որակը:
Բողոքում էիք 260 կմ սահմանի երկարությունի՞ց…ձեզ թվաց Արցախը հանձնելով չե՞նք ծառայելու…հարց չկա, սահմանը դարձրիք 530 կմ և մեր զավակները ոչ թե 2 տարի կծառայեն սրանից հետո, այլ երևի 3: Այսքանից հետո որևէ մեկդ իրավունք չունի խոսելու պետության, բանակի կամ ժողովրդի պարտության մասին:
Այդ դու՛ք եք պարտվել: Չգիտեմ որ մեկդ այս պատերազմի ընթացքում որ դիրքին է մոտեցել, բայց ինքս 25 օր լինելով այնտեղ…ճակատում և թիկունքում՝ հստակ կարող եմ ասել և սա թող ամբողջ աշխարհի հայությունն իմանա, թող Ադրբեջանն ու Թուրքիան է՛լ լսեն…հայն ու Հայաստանն այս պատերազմում չե՛ն պարտվել: Հայկական բանակը չի՛ պարտվել, հայ զինվորը ծնկի չի՛ եկել: Հայ զինվորն ընդհուպ Գանձակ ու Եվլախ կմտներ…այդ դու՛ք չթողեցիք, այդ դու՛ք նորմալ զորակոչ չարեցիք, ինչի իրավունքն ունեիք՝ թե սահմանադրությամբ, թե՛ օրենքներով:
Դուք կամավորականներին ուղարկեցիք սահման, որպեսզի իրենց գլխին կանգնած հրամանատարի զոհվելուց հետո՝ ստեղծվի քաոս, անկառավարելի վիճակ և ձեզ համար այն պատրվակ լինի ասելու՝ դե կռվեցինք, չստացվեց, իսկ չստացվեց, քանի որ նախկինները թալանել էին: Տղամարդկություն ունեցեք ձեր մեջ և Այբից Ֆե պատժեք բոլոր թալանածներին և ամեն քայլափոխի մեր ժողովրդին մի՛ փորձեք նվաստացնել: Դուք է՛լ շատ լավ գիտեիք մեր բանակի հնարավորությունները, ես հո տեսել եմ այդ 80-ականների զենքով ինչպե՜ս էր ճանճի պես ընկնում թշնամին: Հայ զինվորից ուժեղ, կամային ու բարոյական բարձր արժեքներ ունեցող զինվոր՝ հազվագյու՛տ կա աշխարհում և դուք դա շա՛տ լավ գիտեք: Հիմա ինչ…որ կանգնում եք իմաստակի կեցվածքով ու դատարկամիտ հայտարարություններով՝ մի նախադասության մեջ մի քանի անգամ ասում, որ մենք պետք է ընդունենք որ պարտվել ենք…որ ի՞նչ..իբր ի՞նչ…իբր խելոք մի՞տք եք ասում, մե՞զ եք համոզում, ուզում եք ժողովրդին համոզեք որ մենք թույլիկ ենք, տուզիկ, ինքներս մեզ չե՞նք կարող պաշտպանել…հետո էլ, որ մենք ասենք՝ ոչ, պատրաստի ձեր կլիշե պատասխաններով ողողեք սոցցանցերն ու ասեք՝ ահա, դուք սրիկաներդ պատերազմ եք ուզում, կամ էլ ձեր խեղկատակ ֆեյքերը լատինատառ գրեն՝ me8 varcapetin ban caseq, inqe mer Kristosn e…հասկանու՞մ եք, որ PR տեխնոլոգիաների այս հնարքները մի քայլանի են, հասկանում ե՞ք գոնե, որ ձեզ շատ շուտ կարելի է բացահայտել, որովհետև շատ սենտիմենտալ եք, մտածում եք՝ պարզունակ, շարժվում ռեֆլեքսով և այս ընթացքում՝ պարտադիր մոռացության եք տալիս՝ ազգ, հայրենիք, պետություն, նվիրում հասկացությունները, փոխարենը՝ ընտրազանգվածին կերակրում՝ սևերին ոչնչացնելու հիվանդագին մոլուցքով և ստելով, որ տնտեսությու՛ն եք վերականգնելու: Ի՞նչ է..հույսներդ ու՞մ վրա եք դրել…Բաքվի ու Անկարայի՞…դուք հավատում եք, որ եթե գնաք ու աղերսեք սահմանը բացեն՝ ձեր սև աչքերի սիրույ՞ն են անելու դա:
Ես չգիտեմ՝ դուք կյանքում քանի անգամ եք թուրք պաշտոնյա տեսել կամ շփվել-զրուցել նրա հետ, իմ փորձից մի քանի օրինակ բերեմ: Ծննդավայրիս բերումով շփվել եմ նաև թուրքերի, թուրքոմանների, քրդերի, արաբների, եզդիների, ասորիների, հրեաների ու Արևելքի գրեթե բոլոր ազգույթների ու ժողովուրդների հետ…ընդ որում՝ փոքր տարիքից և հենց նրանց մայրաքաղաքներում ու գյուղերում: Բոլորի առանձնահատկությունները գիտեմ, ի տարբերություն ձեզ:
Գիտե՞ք ինչ էին մտածում օրինակ՝ իմ և իրենց ոտքերի տակ թավալ եկող իմ մեկ այլ ծանոթի մասին: Նրան ծաղրում էին, նվաստացնում, քանի որ տոտալ ենթարկվում էր իրենց: Հենց Ստամբուլի կենտրոնում, մի քանի տարի առաջ, երբ իշխող կուսակցությունը AKP-ն խորհրդաժողով էր հրավիրել և ինձ, որպես քաղաքագետի հրավիրել էին զեկույցով հանդես գալու հայ-թուրքական հարաբերությունների թեմայով, մտքերս շարադրեցի գիտականորեն, հիմնավորեցի ու առանց անադեկվատ շարժումներ անելու՝ հայտարարեցի, որ ՀՀ-ը հարգում է իրեն, գիտակցում իր պետական շահն ու Թուրքիայից պահանջում նմանատի՛պ մոտեցում, որ Թուրքիան չի կարող ստանալ այն ինչ ուզում է, քանի հաշվի չի նստել Երևանի դիրքորոշման հետ: Ե՞վ: Եվ ելույթից հետո նրանց անվտանգության աշխատակիցները որ մոտեցան…իսկ ես լա՛վ գիտեմ Արևելքը, նրա հետախուզական ու անվտանգային ծառայությունների աշխատակիցների շարժը, նիստուկացը…նույնիսկ թեյ խմելու ձևի՛ց գիտեմ նրանց…այդ աշխատակիցները մոտեցան ու ամենայն հարգանքո՛վ էին ինձ հետ խոսում…որովհետև ես ինքս ի՛նձ եմ հարգում, որովհետև իմ պետության շա՛հն եմ առաջնային համարում, ոչ թե ընկնում եմ ձեզնից շատերի նման նրանց ոտքերի տակ, գոյության իրավունք աղերսում, որպեսզի հետո մի երկու միջազգային կենտրոնից դրամաշնորհ տան ու ասեն՝ ապրեք, դուք կոնֆետ եք, պուպուշ ու դեմոկրատ: Եթե իմ պետության անվտանգային շահերը չե՛ք արտահայտելու, չհամարձակվե՛ք թուրքի հետ խոսել մեր անունից:
Հա, մեկ էլ ձեզ խելոքի տեղ չդնեք…եթե դիվանագիտության մասին մի երկու գիրք եք կարդացել և այնտեղ տեսել եք, որ դիվանագիտություն նշանակում է ճկունություն, ուրեմն կիսա՛տ եք կարդացել կամ չե՛ք հասկացել գրածը: Ճկունությունը չի՛ ենթադրում անսկզբունքայնություն, անողնաշար ու անատամ քաղաքականություն: Այդ միայն թրեյնինգների կենտրոններու՛մ են ձեզ այդպես սովորեցնում: Տասը տարուց ավելի՝ այդ դուք՝ այսօրվա իշխանության ներկայացուցիչներիդ մեծ մասը, 10 տարի փող ստացաք, Լոնդոն ու Բուդապեշտ տեսաք, սեմինար ու թրեյնինգ արեցիք, որպեսզի Օքսֆորդից մի միջակ կոնֆլիկտաբան գա ու ձեր գլխուղեղում դաջի միտքը, որ Արցախը կույրաղիք է…պետք է վերադարձնեք: Ուզու՞մ եք ադեկվատ մարդուն հունից դուրս բերել:
Շատ պարզ ձև կա: 20 րոպե նայում ես աչքերի մեջ ու նրան ասում՝ դու գիժ ես, դու գիժ ես, դու գիժ ես…20-րդ րոպեին՝ նա կվերցնի սեղանին դրված շիշն ու կջարդի ձեր գլխին, այդ ժամանակ էլ լեգիտիմ իրավունք կունենաք ասելու՝ տեսա՞ք, որ նա ադեկվատ չէ:
Հիմա ձեզ էլ 10 տարի նույնն արեցին…գլուխներդ մտցրին այդ պարտվողական թեզերը, դուք էլ հավատացիք, որ եթե Արցախը տաք՝ կապրեք ժողովրդավար ու գերբարեկեցիկ երկրում, քիչ կծառայեք, կամ չեք ծառայի, Եվրոպայից էլ փողը կհոսի ջրի պես, կգնաք քիրվայություն կանեք թուրքի ու ադրբեջանցու հետ: Հայի ու թուրքի, Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման մասին մենք չենք խոսում: Հրապարակախոսական կամ վերլուծական ժանրից ես հենց հիմա կարող եմ դուրս գալ և մտնելով դիվանագիտության լեքսիկոնի դաշտ կարող եմ ա՛յլ որակի խոսակցություն ունենալ, որ մենք կողմ ենք հարաբերության առանց նախապայմանների, որ, որ…բայց այդ ամենից առաջ՝ ես պիտի ազգային արժանապատվությու՛ն ունենամ, պիտի գիտակցեմ նման քայլի գնալու գինը…3 տասնամյակ՝ չգնացինք այդ քայլին, քանի որ գիտակցում էինք այդ գինը…հիմա Արցախն այդքան էժան տվեցիք, մի հատ էլ ասում եք՝ գնում ենք Թուրքիա ու Բաքու՝ աջը համբուրելու՞:
Դուք սթափ ե՞ք, թե՞ ազդեցության տակ, թե՞ ամեն գնով պիտի ավարտին հասցնեք դժոխային այս ծրագիրը, որի առանցքում, ինչը և քիչ առաջ նշեցի՝ հայի ոգին կոտրելն է, հայի ուղեղը ֆորմատ անելը և պնդելը, որ մենք ռազմիկ տեսակ չենք, մենք խեղճ ենք, տկար ու անկարող, որ մեզ պետք չէ՛ ոգեղենը, մեզ դուխովն է՛լ է հերիք, որ հայագիտություն, մայրենի, պատմություն առարկաները մոդայիկ չեն, դրանով մասնագետ չես դառնում: Տղամա՛րդ պահեք ձեզ: Թրեյնինգների գնալու փոխարեն՝ Զարևանդ կարդացեք, Նաթալի՛ կարդացեք…ճիշտ է՝ այդքանից հետո նոբելյան մրցանակ չեք ստանա, բայց գոնե հարգանք կվայելեք:
Հայի թույլ լինելու մասին կարծիք՝ ո՛չ մի ազգ չունի…վստահեցնում եմ՝ ոչ մի ազգ: Տո նույնիսկ թուրքե՛րն են իրենց պորտալներում խոստովանում, որ Շուշին ու Հադրութը, Քարվաճառն ու Բերձորը նվե՛ր էին Ադրբեջանին…հիմա գայլի գլխին Ավետարա՞ն եք կարդում: Ամբողջ աշխարհի հայությունը ոտքի կանգնեց 12 տարի առաջվա ֆուտբոլային դիվանագիտության ու տխրահռչակ արձանագրությունների օրերին…ընդ որում՝ այդ արձանագրությունները, եթե համեմատենք ձեր այս տխեղծ հայտարարության հետ, տասնապատիկ ավելի բարենպաստ էին…հիմա ինչ…ակնկալում եք, որ սա կսղացնեք ու կգնա՞, ժողովուրդը կմարսի՞…շա՞տ եք ինքնավստահ…այդ ո՞վ է ձեզ կուտ տվել ու ասել, որ Արցախը տվեք՝ Հայաստանին ձեռք չենք տա…»
Ամբողջական թողարկումը՝
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ու բուժման թեմայով գիտաժողով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ
Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտություններն. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային
Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը
Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով
Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
«Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
«Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
- 19:10 • 11.10.24 Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ու բուժման թեմայով գիտաժողով՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի և Կլինիկական ախտաբանների և բջջաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ
- 18:24 • 09.10.24 Բարելավելով աշխատակիցների սպասարկման հմտություններն. Ամերիաբանկը Երևան է հրավիրել Անետա Կորոբկինային
- 18:14 • 09.10.24 Telcell-ը DigiTec-ում ներկայացրեց ծառայությունների ընդլայնումն ու տեսլականը
- 15:04 • 08.10.24 Digitec 2024-ի Digi Invest հարթակում Կոնվերս Բանկը ներկայացավ ներդրումային համալիր գործիքակազմով
- 18:22 • 07.10.24 Արդեն 2-րդ տարին՝ ԱրարատԲանկը «SIA մրցանակաբաշխության» կողքին է՝ տրամադրելով մրցանակային ֆոնդը
- 10:33 • 07.10.24 WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Ավինյան
- 10:26 • 07.10.24 Ամենապարզ ճանապարհով ենք գնալու՝ հենասյուների մոտ էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կդնենք. Ավինյան
- 20:35 • 05.10.24 Քաղաքից դուրս՝ քաղաքի կենտրոնում. Aigy բիզնես կենտրոնը՝ «Digitec 2024»-ի մասնակից
- 15:30 • 05.10.24 Ամերիաբանկը ԴիջիԹեք Էքսպո 2024-ի ֆինթեք գործընկերն է և ներկայանում է իր MyInvest ներդրումային հարթակով
- 20:36 • 04.10.24 Չեմ զարմանա, որ իշխանություն պահելու համար Փաշինյանը դատի կամ Բաքվին հանձնի նախկին նախագահներին․ Թևան Պողոսյան
- 13:08 • 03.10.24 Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Տիգրան Աբրահամյան
- 12:57 • 03.10.24 Ընդդիմության «գողական» առաջնորդը երեկ հայտարարեց՝ իբր ՀՀ-ն «Զանգեզուրի միջանցքի» մասին պայմանավորվածություն է ձեռք բերել. Արթուր Հովհաննիսյան
- 12:27 • 03.10.24 Չեմ բացառում՝ Ադրբեջանը կարող է ասել, որ Վազգեն Սարգսյանի փողոցի առկայությունը ռևшնշիզմի դրսևորում է. Արթուր Խաչատրյան
- 12:27 • 03.10.24 Չնայած՝ քաղաքական մեծամասնությունը կրկին ուրացավ Արցախը, բայց քննիչ հանձնաժողով ստեղծվելու է իրավունքի ուժով. Արծվիկ Մինասյան
- 20:41 • 02.10.24 Իրան-Իսրայել ուղիղ հակամարտությունը Թուրքիայի ու Ադրբեջանի համար Սյունիքը վերցնելու հնարավորություն կստեղծի․ Արթուր Խաչիկյան
- 17:58 • 02.10.24 Եթե կապիտուլացված ենք, դուք ո՞ր երկրի պատգամավորն եք․ Փաշինյանը՝ Դանիելյանին
- 17:02 • 02.10.24 ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր որևէ մեկին չի հանձնվել․ Նիկոլ Փաշինյան
- 16:49 • 02.10.24 Խաղաղության պայմանագրի նախագծի մեջ միջազգային դիվանագիտական պրակտիկային անհայտ որևէ բան չկա․ Փաշինյան
- 11:23 • 02.10.24 «Դեմ ենք քվեարկելու ԼՂ ժողովրդի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը», «Տորպեդահարում և հրաժարվում եք սահմանադրական լիազորություններից». քննարկում` ԱԺ-ում
- 17:19 • 01.10.24 Վազգեն Մանուկյանին Վազգեն Գալստանյանով փոխելուց հետո ի՞նչ փուլ է գալու, առաջին հայ «կասմանավտին» գտեք, դա ավելի պոպուլյար կլինի. ԱԺ նախագահը՝ ընդդիմությանը
- 16:47 • 01.10.24 ՍԴ-ն ձեռք բարձրացրեց մեր հանրապետության ծննդյան վկայականի վրա․ Գեղամ Մանուկյան
- 16:35 • 01.10.24 Շատ երկրներ են փոքր թունելներ կառուցել և այսօր ամենաարդյունավետ տարբերակն է. Խաչատուր Սուքիասյան
- 15:44 • 01.10.24 Պետք չէ իրականությունը խեղաթյուրել, ՀՀ-ն որևէ տեղ չի համաձայնել իր ինքնիշխանության սահմանափակմանը. Նիկոլ Փաշինյան
- 14:05 • 01.10.24 Տոյոտան հայ ավտոսիրողներին ներկայացրեց Land Cruiser շարքի հեղափոխական՝ LC 250 մոդելը
- 12:17 • 01.10.24 Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյանը՝ ԵԱՏՄ համաժողովի լիագումար նիստում
- 12:09 • 01.10.24 Պարո՛ն Խաչատրյան, այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը. Ծովինար Վարդանյան
- 11:39 • 01.10.24 Մի քաղաքական ուժ, որը պադավատներին դեմ էր, պադավատների վրա նույնքան գումար է ծախսել, որքան պարտք է վերցրել Գյումրու համար. Արթուր Խաչատրյան
- 18:23 • 30.09.24 «Առինջ մոլ»-ի տարածքում բացվեց Իրանի՝ աշխարհում ամենամեծ առևտրի կենտրոնը
- 16:16 • 30.09.24 Երևանում կայացավ «Գագիկ Ծառուկյանի գավաթ» սամբոյի միջազգային մրցաշարը
- 20:45 • 27.09.24 Փաշինյանն Էրդողանից ու Ալիևից իշխանություն է մուրում, ոչ թե խաղաղություն․ Կարեն Բեքարյան
- 10:51 • 27.09.24 Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր
- 13:01 • 26.09.24 Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
- 20:47 • 25.09.24 ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
- 18:36 • 25.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
- 20:41 • 23.09.24 Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
- 16:26 • 21.09.24 Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
- 18:24 • 20.09.24 Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
- 16:12 • 20.09.24 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Ժամանց 14:00 • 13/10 Դերասաններ Ռոմելա Սարգսյանը և Գևորգ Գրիգորյանը տեսանյութի միջոցով հաստատել են իրենց միասին լինելը Նրանք ինստագրամյան էջում հրապարակել են տիկտոկյան թրենդներից մեկին համապատասխան տեսանյութ, որում մի շարք հարցերի պատասխանելու միջոցով բացահայտել են՝ իրենից ով է առաջինը սեր խոստովանել:
-
Իրադարձային 10:31 • 13/10 Երևանը նշում է հիմնադրման 2806-ամյակը. հայտնի է՝ ինչ միջոցառումներ են անցկացվելու և որտեղ Այս կապակցությամբ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն ջազ, ռոք, դասական և էստրադային համերգներ, գինու և գարեջրի փառատոններ, կգործի բացօթյա սպորտային գոտի։ Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը։
-
Իրադարձային 12:51 • 13/10 Հայտնի է՝ «թուրքական ինչ լավ նվեր է» Էրդողանն արել Պուտինին ծննդյան կապակցությամբ «Կարող եմ ասել, որ դա գեղեցիկ ծաղկաման է: Թուրքիայի նախագահն ինքը խնդրել էր, որ այդ նվերը մատուցվի մեր նախագահի հետ իր հեռախոսազրույցից առաջ, ուստի դրան հատուկ ուշադրություն դարձվեց»,- ասել է Ուշակովը լրագրող Պավել Զարուբինին՝ խոսելով Էրդողանի նվերի մասին։
-
Իրավունք 12:13 • 13/10 Կալիֆոռնիայում ձերբակալվել են հայեր, որոնք փորձել են Medicare-ից խարդախությամբ ավելի քան 54 մլն դոլար ստանալ Մասնավորապես, 36-ամյա Սոֆիա Շաքլյանը՝ Լոս Անջելեսից, և 47-ամյա Ալեքս Ալեքսանյանը՝ Բըրբենքից, 2019-2024 թթ. ընթացքում հոսփիսային ծառայությունների և ախտորոշիչ թեստերի համար ներկայացրել են 54 մլն դոլարի կեղծ հայցեր, սակայն այդ ծառայություններն իրականում երբեք չեն տրամադրվել, դրանց կարիքը չի եղել:
-
Իրադարձային 14:50 • 13/10 Հայաստանում սպասվում է անձրևային եղանակ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
-
Տնտեսություն 11:35 • 13/10 Գնվել է 171 8,5 մետրանոց ավտոբուս և 15 տրոլեյբուս, տրանսպորտային ռեֆորմը վերջնականացնելու համար մնում է 150-200 ավտոբուս գնել. Ավինյան Երևանի քաղաքապետարանը շարունակում է համալրել հանրային տրասպորտի պարկը և համայնքային բյուջեի հաշվին այս տարի գնում է իրականացվել՝ 171 8,5 մետրանոց ավտոբուս և 15 տրոլեյբուս այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ասել
-
Իրադարձային 15:11 • 13/10 ՄԱԿ-ի խաղաղապահներին անհապաղ դո՛ւրս բերեք Լիբանանից. Նեթանյահուի պահանջը՝ Գուտերեշին Դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին՝ նա ասել է.«Ժամանակն է, որ դուրս բերեք UNIFIL-ը «Հեզբոլլահ»-ի հենակետերից և մարտական գործողությունների տարածքներից: Իսրայելի պաշտպանության բանակը բազմիցս խնդրել է դա և ստացել մերժումներ:
-
Տնտեսություն 13:28 • 13/10 Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, սակայն դա մարդկանց բյուջերի վրա էական ազդեցություն չի ունենա. քաղաքապետ Տրանսպորտի գինը հունվարից կփոխվի, սակայն դա մարդկանց բյուջերի վրա էական ազդեցություն չի ունենա, ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում։ «Տրանսպորտի գինը ֆիքսված է Երևանի ավագանու որոշում
-
Սպորտ 13:02 • 13/10 Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը Ռուսաստանցի բռնցքամարտիկ Արթուր Բետերբիևն աշխարհի բացարձակ չեմպիոնի կոչման համար պայքարում հաղթել է հայրենակից Դմիտրի Բիվոլին։ Հանդիպումը կայացել է Էր Ռիադում Սաուդյան Արաբիա և ավարտվել Բետերբիևի հաղթանակով Բռնցքամարտ
-
Իրադարձային 12:17 • 12/10 Երևանում բախվել է 4 մեքենա. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում բախվել են «Honda» (վարորդ՝ Վ. Մ., ծնված 2003 թ.), «Mitsubishi» (վարորդ՝ Շ. Մ.), «Mercedes-Benz» (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1956 թ.) և «Opel» (վարորդ՝ Գ. Բ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չկան:
-
Իրադարձային 15:51 • 12/10 Վերջին 1 ամսվա ընթացքում հատուկ պահպանվող տարածք տեղափոխված ավտոմեքենաների թվում ՔՊ-ականների մեքենաներ ևս կան Բոլորի նկատմամբ կազմվել են վարչական ակտեր. հիմնականում ավտոմեքենան վարել են առանց ամրակապվելու, վարելիս խոսել են հեռախոսով, ծխել են, ավտոմեքենաների ապակիները եղել են սահմանված կարգից ավելի մգացված:
-
Քաղաքականություն 16:14 • 12/10 Հայաստանն անտեսում է ստանձնած պարտավորությունները․ Ադրբեջանի ԱԳՆ «Հաղորդակցությունների բացման հարցով Հայաստանի վարչապետի հայտարարությունը, հղում անելով եռակողմ հայտարարությանը, հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորությունների անտեսումը»,- նշել են այդ երկրի ԱԳՆ-ում։
-
Իրադարձային 19:36 • 12/10 Քամալա Հարրիսը հրապարակել իր առողջության վերաբերյալ բժշկական եզրակացությունը Բժիշկը նշել է, որ Հարրիսը վերջին երեք տարիների ընթացքում ենթարկվում է ալերգիայի դեմ իմունոթերապիայի, ինչը նրան օգնել է կառավարել սեզոնային ալերգիայի ախտանիշները, որպեսզի նա այլևս դեղորայքի կարիք չունենա։
-
Քաղաքականություն 11:01 • 12/10 Նիկոլը մարտի 1-ը դարձրել է երկու հոգու՝ իր և Ռ. Քոչարյանի թեման. Վահե Հովհաննիսյան Եթե հասարակությունը պահանջ չի դնում հասկանալու, թե ինչո´ւ, ինչպե´ս հնարավոր եղավ մարտի 1-ը՝ իր երկրում, իր քաղաքում, ինչո´ւ չկանխվեց, ի´նչ մեխանիզմներ աշխատեցին, ինչո´ւ ձևավորվեց նման մթնոլորտ
-
Քաղաքականություն 13:28 • 12/10 ՀՀ-Թուրքիա հարաբերություններում կա մեկ մեծ խոչընդոտ, դա Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ. Ռուբինյան Թուրքիայում կա սխալ ընկալում, որ հայկական սփյուռքը կամ հայկակակ սփյուռքի դիրքորոշումը եղել կամ մնում է խոչընդոտ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին:
-
Իրադարձային 18:54 • 10/10 Երևանում ավտոբուսային մի շարք երթուղիների աշխատանքը ժամանակավորապես կկազմակերպվի այլ ուղեգծերով Էրեբունի-Երևան 2806-ամյակին» նվիրված տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 12:00-ից մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 21:00-ն փակ է լինելու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակը:
-
Ժամանց 14:00 • 13/10 Դերասաններ Ռոմելա Սարգսյանը և Գևորգ Գրիգորյանը տեսանյութի միջոցով հաստատել են իրենց միասին լինելը Նրանք ինստագրամյան էջում հրապարակել են տիկտոկյան թրենդներից մեկին համապատասխան տեսանյութ, որում մի շարք հարցերի պատասխանելու միջոցով բացահայտել են՝ իրենից ով է առաջինը սեր խոստովանել:
-
Իրադարձային 12:12 • 11/10 Ատլանտյան օվկիանոսում հայտնաբերել են սառցարանից կառչած տղամարդուն, որին «Միլթոն» փոթորիկը քշել-տարել էր բաց օվկիանոս (տեսանյութ) Ինչպես գրում է The Guardian-ը, ձկնորսի նավը փչացել է նախքան փոթորկի հարվածը: Տղամարդը կորցրել է առափնյա պահպանության հետ կապը։ Փոթորկի հանդարտվելուց հետո նրան գտել են Ֆլորիդայի ափից 48 կմ հեռավորության վրա, որտեղ նա կառչած էր սառցարանից:
-
Տնտեսություն 15:11 • 11/10 Թուրք նախարարը պնդել է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա Պատասխանելով այն հարցրին՝ Իրանո՞վ, թե՞ Հայաստանով է անցնելու այն, Ուրալօղլուն նշել է, որ այդ բանակցություններն ադրբեջանական կողմն է վարում: Ըստ պաշտոնյայի՝ սկզբում Իրանի դեպքում բավականին առաջընթաց էր գրանցվել, ապա պնդել է, թե վերջի օրերին հայկական կողմի հետ կապված զարգացում կա։
-
Ժամանց 12:12 • 07/10 Իմ տղան hրեշ չէ. Փի Դիդիի մայրը, որդու շուրջ սկանդալի ֆոնին, հայտարարությամբ է հանդես եկել «Իմ տղան այն հրեշը չէ, որին նրանք ներկայացնում են, և նա արժանի է իր տեսակետը պատմելու հնարավորությանը: Ես կարող եմ միայն աղոթել, որ ողջ լինեմ, որպեսզի տեսնեմ, որ նա պատմում է իր ճշմարտությունը և արդարանում»:
-
Ժամանց 17:29 • 08/10 Forbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտը Forbes ամսագիրն ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթի կարողությունը գնահատել է 1,6 միլիարդ դոլար: Այսպիսով, նա առաջ է անցել երգչուհի Ռիհաննայից, որի կարողությունը կազմում է 1,4 միլիարդ դոլար, և դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը։
-
Իրադարձային 10:31 • 13/10 Երևանը նշում է հիմնադրման 2806-ամյակը. հայտնի է՝ ինչ միջոցառումներ են անցկացվելու և որտեղ Այս կապակցությամբ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն ջազ, ռոք, դասական և էստրադային համերգներ, գինու և գարեջրի փառատոններ, կգործի բացօթյա սպորտային գոտի։ Ժամը 21։00-ին՝ Հանրապետության հրապարակում, կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը։
Գիտություն/տեխնիկա
-
09:34 • 11.10.24 Վաղը Երկրի կողքով հնագույն գիսաստղ կանցնի. ՆԱՍԱ
Սպորտ
-
20:56 • 13.10.24 Ազգերի լիգա. Հայաստան-Հս.Մակեդոնիա խաղում առաջին կեսից հետո ոչ-ոքի է
-
18:48 • 13.10.24 Հրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը
Քաղաքականություն
-
18:40 • 13.10.24 Սերբիան դիտարկում է ԲՐԻԿՍ-ին միանալու հնարավորությունը
Ժամանց
-
15:55 • 11.10.24 Ճապոնիայում ստեղծել են աշխարհի ամենափոքր Ռուբիկի խորանարդը
-
17:29 • 08.10.24 Forbes-ը հայտնել է՝ ով է աշխարհում ամենահարուստ կին երաժիշտը