Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվն անցել է 6.7 միլիոնը. RT

03:42 • 11.12.20

Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 53 347 նոր դեպք է գրանցվել, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6 781 799-ի, հաղորդում է RT-ն:

Կորոնավիրուսի հետևանքով, ընդհանուր առմամբ, մահվան 179 765 դեպք է գրանցվել: 

Մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսից ապաքինվել է 5 931 777 վարակակիր:

Բրազիլիան կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի ցուցանիշներով աշխարհում երրորդ տեղն է` զիջելով ԱՄՆ-ին ու Հնդկաստանին: