Ուկրաինան պատիժ կսահմանի ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի կիրառման համար

13:47 • 16.01.21

Պաշտոնական Կիևը քննարկում է Ուժգորոդից Մարիպուլ ընկած տարածքներում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի տարածման գործում ներգրավված անձանց վարչական և նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այս մասին տեղեկացնում է riafun.ru լրատվականը:

Ըստ Ուկրանական կառավարության՝ այս պահին դեղամիջոցը փորձարկման չի ենթարկվել երկրում և չի ստացել կիրառման արտոնագիր, ուստի դրա վաճառքն ու օգտագործումը կարող են հավասարվել հանցագործության:

Մի քանի օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդես է եկել հայտարարությամբ և կոչ արել Գլխավոր դատախազությանն ու ուժային կառույցներին «հայտնաբերել և վերացնել» «ապօրինի դեղերի» մատակարարման ուղիները: Սա հիմնականում վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությունում մշակված և արտադրված «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութին:

«Եթե ինչ որ մեկն իսկապես համարձակվել է պատվաստանյութը բերել Ուկրաինա` խախտելով օրենսդրությունը, Կիևի արձագանքը չափազանց կոշտ կլինի», - ասել է նա` չմանրամասնելով թե ինչ է նշանակում «չափազանց կոշտ արձանգանքը»:

«Մենք ստուգելու ենք չարտոնված պատվաստանյութի մաքսանենգության մասին ստացված ցանկացած տեղեկատվություն», - շեշտել է Ուկրաինայի վարչապետ, նախարարների կաբինետի ղեկավար Դենիս Շմիգալը և ավելացրել, որ «հավանական հանցավոր ծրագրերի» մասնակիցները՝  լինեն բարձրաստիճան պաշտոնյաներ, թե շարքային քաղաքացիներ, պատասխանատվություն են կրելու ուկրաինացիների վրա կատարված փորձերի համար:

Խոսելով «քրեական սխեմաներից»` Դենիս Շմիգալը նկատի է ունեցել Pfizer պատվաստանյութի ներկրումը Ուկրաինա, որը իբր Կիև է հասել Իսրայելից և իբր դրանով պատվաստվել են Գերագույն Ռադայի տասնյակ պատգամավորներ:

««Սպուտնիկ V» պատվաստանյութ ևս չի լինի, դրա համար առկա են բոլոր հիմքերը», - հավելել է նա:

«Առողջ բանականության տեսանկյունից ոչ մի հիմք չկա Ուկրաինայում արգելել «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը: Մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ ուկրանական իշխանությունները դիմում են ակնհայտ հակառուսական մեթոդների ՝ բացարձակապես չմտածելով իրենց սեփական քաղաքացիների առողջության մասին: Հակառակ դեպքում ինչպես կարելի է բացատրել այն փաստը, որ Առողջապահության նախարարոթյունն արգելել է ռուսական պատվաստանյութի հիման վրա Gam Covid Vac պատվաստանյութի արտադրությունը Խարկովի շրջանի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկում», - ասել է բարձրագույն որակավորում ունեցող բժիշկ Վլադիսլավ Մակին` Դաշնային լրատվական գործակալությանը տված իր մեկնաբանություններում:

Դեռ ավելին`Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Կուբելան ասել է, որ Ուրկաինայի նախարարների գրասենյակն ամեն ինչ անելու է, որպեսզի «այս ոլորտում առկա ցանկացած ռուսական զարգացում» չմտնի ուկրաինական առողջապահական շուկա:

«Որպես կառավարության անդամ՝ ես դեմ եմ «Սպուտնիկ V» պատվաստանյութին, քանի որ Ռուսաստանը հոգ է տանում ոչ թե մեր առողջության, այլ սեփական քարոզչության մասին: Մեր անկախությունը սահմանափակելու գնով ձեռք բերված առողջությունը ուկրաինացիներին պետք չէ», - շեշտել է նախարարը Կիևի կենտրոնական հեռուստաալիքներից մեկի եթերում:

Որոշ տեղեկությունների համաձայն, Գերագույն  Ռադայի հաջորդ նիստում, քննարկվելու է ռուսական պատվաստանյութի տարածման դեմ պայքարի նպատակով լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու հարցը: Այն քաղաքացիներին, ովքեր համապատասխան դեղամիջոցներ են ներկրում երկիր առանց հատուկ թույլտվության, սպառնում է ազատազրկում` մինչև հինգ տարի ժամկետով: Ինչպես նաև կփակվեն այն կառույցները, որոնք գործունեություն են ծավալում ներմուծված ռուսական դեղամիջոցներով, իսկ դրանց ղեկավարները քրեական պատասխանատվության կենթարկվեն:

Մինչդեռ ուկրաինական մի շարք մարզերում ստորագրահավաք են սկսել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նկատմամբ դրված արգելափակումները վերացնելու նպատակով:

«Ես չեմ պատրաստվում մահանալ ուկրաինացի պաշտոնյաների և ազգայնականների հավակնությունների համար», - գրել է Կիևի բնակիչներից մեկը: