Բրազիլիայում կորոնավիրուսի նոր շտամով կրկնավարակի երկրորդ դեպքն է հաստատվել. РИА Новости
Բրազիլիայի Ամազոնաս նահանգի իշխանությունները հաստատել են COVID-19-ի այդ տարածաշրջանին բնորոշ նոր շտամով կրկնավարակի դեպքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարությանը:
«Կնոջ վարակն առաջին անգամ ախտորոշվել է 2020-ի մարտի 24-ին և 2020-ի դեկտեմբերի 30-ին (ինն ամիս անց): ՊՇՌ թեստը ցույց է տվել COVID-19- ի երկրորդ դրական ախտորոշումը: Վերլուծությունը ցույց է տվել մի շարք մուտացիաներ, որոնք համատեղելի են SARS-CoV-2 վիրուսի տարբերակի հետ, որը վերջերս նույնականացվել էր Ճապոնիայի առողջապահության նախարարության կողմից, բայց ծագել էր Ամազոնասում», - ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Կորոնավիրուսով կրկնավարակի երկրորդ հնարավոր դեպքն ուսումնասիրում են երկրի Բաիյա նահանգում: Խոսքը «հարավաֆրիկյան» շտամի մասին է, սակայն, ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրությունում, թեստերի վերջնական արդյունքները դեռևս չկան:










