Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների թիվը 1 օրում ավելացել է 21 հազարով. մահացածների թիվը գերազանցել է 69 հազարը. RT

02:14 • 16.01.21

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների թիվը 1 օրում ավելացել է 21 հազարով: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով երկրի սանիտարական ծառայության կայքէջին:

Նշվում է, որ այսպիսով, Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կազմում է 2 872 941:

Բացի դա, երկրում համավարակի սկզբից ի վեր մահացել է 69 949 մարդ, մեկ օրում՝ 288:

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը հայտնել էր, որ իշխանությունները հունվարի 16-ից երկրում 15 օրով սահմանել են պարետային ժամ: