Բրյուսելում տեղի կունենա Վրաստանի նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը

13:47 • 16.01.21

ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կընդունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին: Հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին՝ Բրյուսելում: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը` հղում տալով Հյուսիսատլանտյան դաշինքի հասարակայնության հետ կապերի ծառայությանը:

Ըստ մամուլի հաղորդագրության, Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցելու է նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին:

Կորոնավիրուսի համավարակի հետ կապված անվտանգության միջոցառումների պատճառով ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չեն տա միջոցառումը լուսաբանելու նպատակով այցելել ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան:

Միջոցառումը ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի ՆԱՏՕ-ի կայքում: