Ռուսական «Դմիտրի Ռոգաչով» պարեկային նավն ուղևորվում է դեպի Միջերկրական ծով
«Սևծովյան նավատորմի» 22160 նախագծի «Դմիտրի Ռոգաչով» պարեկային ծառայություն իրականացնող նավն անցնում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով՝ ուղևորվելով դեպի Միջերկրական ծով: Այս մասին հայտնում է ռուսական TV Zvezda լրատվականը` հղում տալով նավատորմի ուրբաթ օրը տարածած հայտարարությանը:
«Նավը Սև ծովից անցնում է Միջերկրական ծով, որտեղ առաջադրանքներ է կատարելու Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական գործող ստորաբաժանման շրջանակներում», - տեղեկացրել են նավատորմի մամուլի ծառայությունից:
«Դմիտրի Ռոգաչովը» 22160 ծրագրի երկրորդ նավն է, որը շահագործման է հանձնվել 2019 թվականին, և իր պարտականությունները կատարում է Սևծովյան նավատորմի կազմում: Ծրագրի երրորդ նավը ՝ «Պավել Դերժավինը», շահագործման է հանձնվել 2020 թվականի նոյեմբերին:










