Facebook-ն արգելել է իր էջերում մինչև Բայդենի երդմնակալության արարողությունը Վաշինգտոնի կենտրոնում միջոցառումներ պլանավորել
Facebook-ն արգելել է մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը սոցիալական այդ ցանցի միջոցով ամերիկյան մայրաքաղաքի կենտրոնում նոր միջոցառումների կազմակերպումը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով ուրբաթ օրը նրա պաշտոնական բլոգում հրապարակված հայտարարության մեջ:
Արգելքը տարածվում է «Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին մոտ գտնվող Facebook-ի բոլոր նոր միջոցառումներին»: Բացի այդ, արգելքը վերաբերում է նաև այն շենքերի մոտակայքում կազմակերպվելիք միջոցառումներին, որոնցում գտնվում են ամերիկյան նահանգների օրենսդիր մարմինները: Սոցցանցի աշխատակիցները մտադիր են վերլուծել երդմնակալության հետ կապված արդեն պլանավորված իրադարձությունները: Նրանց մասին տեղեկատվությունը կջնջվի, եթե բացահայտվեն սոցիալական ցանցի կանոնների խախտումներ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր ղեկավար, դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունը նախատեսված է հունվարի 20-ին:










