Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունը կորցրել է տրամաբանության թելը, իր ձեռքը զարկերակից վերցրել է, իսկ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց օրակարգում պահել Սյունիքի հարցը. Տ. Աբրահամյան (տեսանյութ)

22:43 • 29.01.21

Գլխավոր խնդիրը, որ այսօր մեզ համար պետք է լինի առաջնային օրակարգում, Արցախի կարգավիճակի հարցն է, որն ուղիղ առնչվում է Արցախի և Հայաստանի անվտանգությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Երկրորդ՝ Արցախում անվտնագության լրացուցիչ երաշխիքների ստեղծումը, անվտանգության ամրապնդումը, ինչը հնարավորություն կտա ապահովելու Արցախի մեր հայրենակիցների բնականոն կյանքն ու գոործունությունը Արցախում: Երրորդը Հայաստանի սահմաններին առկա անվտանգային խնդիրներն են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են իրենց օրակարգում պահել Սյունիքի հարցը՝ որպես իրենց պատմական տարածք, և այս պայմաններում դա ուղիղ մարտահրավեր է ՀՀ տարածքային ամբողջականությանը»,-շարունակեց նա:

Անդրադառնալով Սյունիքում սահմանազատման աշխատանքներին՝ Աբրահամյանը տեսակետ հայտնեց, որ Ադրբեջանն օգտագործում է ՀՀ իշխանությունների անկարողությունը, անգործությունը և ստանում իր համար առավելագույնը: Նա ընդգծեց՝ ՀՀ իշխանութունն ասում է՝ դեռևս Ադրբեջանի հետ դեմարկացիայի հետ գործընթացը չի իրականացվել, իսկ դա, ըստ Աբրահամյանի, շատ ավելի մեծ խնդիրներ է առաջացնում, որովհետև, եթե այդ գործընթացը դեռևս չի եղել, ապա ինչո՞ւ են, օրինակ, Որոտանում, Շուռնուխում մարդիկ իրենց տներից դուրս հանվում:

«Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունը կորցրել է տրամաբանության թելը, իր ձեռքը զարկերակից վերցրել է, և այս իրավիճակում Ադրբեջանը, օգտվելով առիթից, մեզ համար առավելագույն սպառնալիք է ներկայացնում: Դա արտահայտվում է ինչպես տարածքային կորուստներով, այնպես էլ ռազմագերիների հետ կապված հարցերով»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Իրանի կողմից Ադրբեջանին վերջնական հաղթանակի առթիվ շնորհավորելը, Աբրամայանը նշեց, թե դա պարզորոշ կերպով ցույց է տալիս այն ծանր, բարդ իրավիճակը, որը ձևավորվել է Արցախում, Հայաստանում և մեր շուրջ:

Նա ընդգծեց՝ պատերազմից հետո իրավիճակ է փոխվել ոչ միայն Հայաստանում, Արցախում և Ադրբեջանում, այլև ողջ տարածաշրջանում: «Այս պահին մեր տարածաշրջանում իրենց շահերը ունեցող պետությունները բավականին ակտիվ աշխատում են՝ ապահովելու իրենց համար նպաստավոր դիրքավորում»,-նշեց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: