Աննա Հակոբյանին ԱՄՆ-ում դիմավորել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանի քույրը․ Արա Վարդանյան (տեսանյութ)

17:24 • 01.02.21

Հատկանշական է, որ Աննա Հակոբյանին ԱՄՆ-ում դիմավորել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանի քույրը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։

«Դա նույն Հակոբ Սիմիդյանն է, ում տանը թաքնվում էր Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ, երբ գտնվում էր հետախուզման մեջ: Կարող է նման կապ էլ լինել, որ միգուցե Աննա Հակոբյանը փախուստի է դիմել: Մենք պետք է հասկանանք, որ այսօր մեր թիվ մեկ խնդիրն այս իշխանությունից օր առաջ ձերբազատվելն է, օտարեկրյա գործկալական ցանցի բացահայտումը, պատերազմում պարտության համար բոլոր մեղավորներին բացահայտելը»-ասաց Վարդանյանը։

Նա նշեց՝ որպես քաղաքական գործիչ, իր գնահատականը տվել է․ «Ես կարծում եմ, որ մեր հանրապետությունը, ցավոք սրտի, վաճառվել է, ինձ համար դա աներկբա փաստ է, և կարծում եմ, որ մոտ ժամանակներս թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իր կինը, թե՛ շատ այլ մարդիկ, այդ թվում՝ ԱԺ որոշ պատգամավորներ և իշխանության ներկայացուցիչներ, կկանգնեն դատարանի առջև և իրար հերթ չտալով՝ իրար վրա ցուցմունք կտան»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։