Թրամփի փեսան առաջադրվել է Նոբելյան մրցանակի

13:41 • 01.02.21

Սպիտակ տան նախկին ավագ խորհրդական, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, և նրա տեղակալ Ավի Բերկովիցն առաջադրվել են Նոբելյան խաղաղության մրցանակի՝ Իսրայելի և արաբական երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացված չորս բանակցություններում և դրանց արդյունքում կնքված չորս համաձայնագրերում մասնակցություն ունենալու համար, որոնք առավել հայտնի են «Աբրահամի համաձայնագրեր» անունով: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Նշվում է՝ նախկին պաշտոնյաներն առանցքային դերակատարություն են ունեցել Իսրայելի, ԱՄԷ-ի, Բահրեյի, Սուդանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

Այս առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Քուշները, նշելով՝ «իր համար մեծ պատիվ է առաջադրված լինել նման մեծ հեղինակություն ունեցող մրցանակի համար»։