Մեդվեդևը գնահատել է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Պուտինի աշխատանքը
ԼՂ-ում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքն անթերի էր․ եթե չլինեին այդ ջանքերը, հակամարտությունը կշարունակվեր մինչ օրս: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Շատ լավ է, որ Ռուսաստանի նախագահի աշխատանքի շնորհիվ ... ընդ որում, այդ աշխատանքն անթերի էր, ես մի օր հետևել եմ այդ աշխատանքին: Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամերով քննարկումների մեջ էր այս հակամարտության բոլոր մասնակիցների հետ: Եթե չլիներ նրա աշխատանքը, եկեք ընդունենք, որ այս հակամարտությունը կարող էր շարունակվել մինչ այժմ: Սա հսկայական աշխատանք է, որի համար, ինչպես ես եմ կարծում, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին։
Այսպիսով, թեժ փուլը դադարեցնելուց հետո (սա, ըստ իս տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին), իրավիճակը հիմնականում հանդարտվել է, և սա է ամենակարևորը: Մարդիկ չեն մահանում, և զարգացման հնարավորություններ կան: Հունվարին 11-ին երեք երկրների ղեկավարները հանդիպել են Մոսկվայում և նախանշել են իրավիճակը տնտեսապես բարելավելու ուղիները: Սա նաև շատ կարևոր է, քանի որ մարդկանց համար, զոհերը հաշվի չառած, ամենացավալին այն ավերածությունն է, որում նրանք ապրում են այդ ռազմական գործողությունների հետևանքով»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը:
Մեդվեդևը նշել է նաև, որ այժմ կան բոլոր հնարավորությունները տնտեսական զարգացման համար:










