Շուշան՝ Շուշին, ինձ համար պատմական հայկական քաղաք է. Անուշ Բեղլոյան (տեսանյութ)

14:50 • 03.02.21

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանություն չտվեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ, որով կասկածի տակ էր դնում Շուշիի հայկականությունը:

«Ես կարծում եմ՝ նման հարցով պետք է դիմել վարչապետի մամուլի խոսնակին, իսկ վարչապետի մեկնաբանությունները բազմաթիվ են դրա վերաբերյալ»,- ասաց Անուշ Բեղլոյանը:

Լրագրողի հարցին՝ ըստ իրեն՝ ո՞ւմն է Շուշին, Անուշ Բեղլոյանը Շուշին անվանեց Շուշա՝ ասելով. «Շուշան՝ Շուշին, ինձ համար պատմական հայկական քաղաք է, որը հիմնվել է հայերի կողմից և Արցախի սիրտն է, հպարտությունը և գեղեցկությունը, որը ռազմական պարտության ընթացքում և արդյունքում անցել է ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ»: