«Մեր դեպքում ցույց են տալիս միայն ոստիկանության արձագանքը, իրենց դեպքում՝ ցուցարարների վայրագությունները». Լավրովը՝ բողոքի ակցիաների լուսաբանման հարցում երկակի ստանդարտների կիրառման մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Արևմուտքի կողմից ցույցերի լուսաբանմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:
Լավրովն ասել է, որ Ռուսաստանն ու Արևմուտքը՝ ցույցերի լուսաբանման ակնհայտ երկակի ստանդարտներ են կիրառում:
«Ռուսաստանում այդ գործողությունների լուսաբանումն ու Արևմուտքում ընդդիմադիր գործիչների ելույթները, անշուշտ, նույնպես «տառապում են» երկակի ստանդարտներից», - Հորդանանի իր գործընկեր Այման Հուսեյն Աբդուլլահ ալ-Սաֆադիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը:
Ըստ նրա, երբ լուսաբանվում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները, գործնականում ցույց են տալիս միայն ոստիկանության արձագանքը ցուցարարների գործողություններին, և ցուցարարների գործողությունները մնում են վարագույրի ետևում, չնայած դժվար չէ համացանցում տեսնել, թե վերջին օրերին Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում ապօրինինությունների մասնակիցների գործողությունները որքան ագրեսիվ են եղել:
«Եվ երբ արևմտյան լրատվամիջոցները նույն տեսակի իրադարձությունները լուսաբանում են տանը, նրանք սովորաբար ցույց են տալիս ցուցարարների կողմից կատարվող վայրագությունները ՝ ջարդուփշուր արված ապակիներ, մեքենաների հրկիզումներ, սակայն ոստիկանության դաժանությունը, այդ թվում այնպիսի դեպքերը, ինչպիսին է գետնին վրա պառկած ցուցարարների մարմինների վրայով մեքենաների անցնելը, մնում են վարագույրի ետևում և դրանք կարելի է գտնել միայն սոցիալական ցանցերում», - ասել է Լավրովը:
Երեքշաբթի Մոսկվայի Սիմոնովսկի շրջանի դատարանը որոշում է կայացրել չեղյալ համարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշերի» գործով և այն փոխարինել 3,5 տարի բանտարկության՝ ընդհանուր ռեժիմի բանտում: Դատական նիստի ընթացքում և դրանից հետո, ինչպես նաև երեկոյան մայրաքաղաքի կենտրոնում տեղի են ունեցել չհամաձայնեցված գործողություններ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ ոստիկանությունը «շատ վճռական է արձագանքել», ինչը պայմանավորված է «հնարավոր սպառնալիքներով»: Ավելի վաղ՝ հունվարի 23-ին և 31-ին, Նավալնիին սատարելու նպատակով, չհամաձայնեցված գործողություններ էին տեղի ունեցել երկրի մարզերում:
Նավալնին ձերբակալվել էր հունվարի 17-ին Շերեմետևո օդանավակայանում ՝ Գերմանիայից վերադառնալուն պես, որտեղ ենթադրյալ թունավորումից հետո բուժում էր ստանում: Նրան տեղափոխել են օդանավակայանին ամենամոտ խոշոր քաղաքի՝ Խիմկիի ոստիկանական բաժանմունք, որտեղ հաջորդ օրը Խիմկիի քաղաքային դատարանը արտագնա նիստի ընթացքում 30 օրով բանտարկել է Նավալնիին: Ըստ Քրեակատարողական դաշնային ծառայության, Նավալնին կալանավորվել է փորձաշրջանը խախտելու համար: Երեքշաբթի օրը դատարանը փոխարինել է Նավալնիի պայմանական դատավճիռը իրական պատժով «Իվ Ռոշեր» ընկերության միջոցների յուրացման գործով, որը տեղի է ունեցել 2014 թվականին:










