Նիկարագուան գրանցել է «Սպուտնիկ V» պատվաստանյութը

15:52 • 03.02.21

Նիկարագուայի առողջապահության նախարարությունը գրանցել է ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութը, հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Նիկարագուան դարձել է աշխարհի 18-րդ երկիրը, որը հաստատել է պատվաստանյութի կիրառման իրավունքը: Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի օգտագործումը նախքան այս հաստատվել էր Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Բոլիվիայում, Սերբիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Հունգարիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Հայաստանում և Մեքսիկայում: