Թուրքիայի ներքին գործերի նախարարը Twitter-ին մեղադրել է գրաքննության համար և տեղափոխվել Telegram

15:49 • 03.02.21

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Twitter-ին մեղադրել է իր հաղորդագրության նկատմամբ գրաքննություն  կիրառելու համար և հայտարարել է Telegram տեղափոխվելու մասին:

Ավելի վաղ Սոյլուն դատապարտել էր Ստամբուլի Բոսֆորի համալսարանի ուսանողների բողոքի ակցիաները՝ նրանց կազմակերպիչներին անվանելով «ԼԳԲՏ այլասերվածներ», իսկ Twitter-ը համարել էր, որ թուրք նախարարը խախտում է «ատելության հրահրման վերաբերյալ» կանոնները:

«Երեկ մենք տեսանք Twitter-ի արգելքի քաղաքականությունը: Այն գրաքննել է մի թվիթ, որում մենք բողոքել ենք մեր սրբավայրերի և արժեքների վրա հարձակված ԼԳԲՏ այլասերվածների անամոթ հարձակումների դեմ և հորդորել մեր երեխաներին չմիանալ նրանց խաղերին: Այնպես որ, այսուհետ ես կլինեմ Telegram հարթակում», - ասել է Սոյլուն իր նոր Telegram ալիքում տեղադրված տեսաուղերձում: