Ավելի քան վստահ եմ, որ մենք պարտվել ենք ոչ թե թուրքին և ադրբեջանցուն, այլ՝ ինքներս մեզ․ Արցախի ԱԳ նախարար
Tert.am-ը Արցախի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, Հայաստանի և սփյուռքի հետ հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին պատեկացումների վերաբերյալ զրուցել է Արցախ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։ Նրա խոսքով՝ իրենց համար գերխնդիր է, Արցախի Հանրապետութան սուբյեկտայնությունը, աշխարհաքաղաքական գործոնի, խաղացողի իրենց դերը պահպանելը։
«Դա կարևորագույն խնդիր է ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ նաև՝ պետականաշինության համար։ Դրա համար մենք ունենք համապատասխան ներուժ։ Նախևառաջ դա մեր աշխարհագրական դիրքն է։ Նույնիսկ այս մասնատված վիճակում Արցախը շարունակում է դերակատարություն ունենալ, որովհետև մի բան է Անդրկովկասն առանց հայոց Արցախի, մեկ էլ այն բան է, որ այդպիսի կազմավորում չլինի»,- ասում է նա։
-Պարո՛ն Բաբայան, պատերազմից հետո Արցախի արտաքին գործերի նախարարության գործունեությունում առաջնահերթությունները որո՞նք են դարձել։
-Բնական է, որ կան արտաքին քաղաքական գերխնդիրներ, որոնք ավանդական են, եղել են, կան և կմնան։ Դրանք են՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, տարբեր երկրների և այլ սուբյեկտերի հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը և դրանց թվի ընդլայնումը, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը։ Բացի դրանցից՝ հիմա մեզ համար գերխնդիր է, և որից կախված է նաև մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը, Արցախի Հանրապետութան սուբյեկտայնությունը, որպես աշխարհաքաղաքական գործոնի, խաղացողի դերի պահպանումը։ Դա կարևորագույն խնդիր է ոչ միայն արտաքին քաղաքականության, այլ նաև՝ պետականաշինության համար։ Դրա համար մենք ունենք համապատասխան ներուժ։ Նախևառաջ դա մեր աշխարհագրական դիրքն է։ Նույնիսկ այս մասնատված վիճակում Արցախը շարունակում է դերակատարություն ունենալ, որովհետև մի բան է Անդրկովկասը առանց հայոց Արցախի, մեկ էլ այն բան է, որ այդպիսի կազմավորում չլինի։ Բայց դա ունենալով էլ՝ մենք կարող ենք վերածվել աշխարհաքաղաքական օբյեկտի։ Որպեսզի սուբյեկտ լինենք, շատ կարևոր է, որ թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում Արցախը գերագույն արժեքներից մեկը լինի հայության համար և Արցախի դերակատարությունը վճռորոշ լինի թե՛ Հայաստանի, թե՛ սփյուռքի հասարակական-քաղաքական կյանքում։ Սա չի նշանակում, որ Արցախը պետք է ամեն մի մանրուքի մեջ ներգրավվի և դրանով իր ներուժը վատնի, բայց ամենակարևոր հարցերում Արցախի ձայնը պետք է լինի վճռորոշ։ Այ դա կապահովի մեր սուբյեկտայնությունը։
-Արդյոք 2020 թվականի արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունը, ինչ-որ առումով չի բարդույթավորու՞մ արցախյան իշխանություններին, Հայաստանին, սփյուռքին։
-Ընդհանրապես բարդույթավորումը հայ ժողովրդի համար կարևոր հարցերից է եղել տարիներ շարունակ։ Մենք, ապրելով մեր տարածքում՝ Հայկական լեռնաշխարհում, դարեր շարունակ եղել ենք ճորտացած տարբեր նվաճողների կողմից։ Դա բարդույթ էր առաջացնում հայ ժողովրդի ենթագիտակցության և աշխարհընկալման մեջ, որն իր գագաթնակետին հասավ 1915 թվականի Ցեղասպանությունից հետո, երբ կորցրեցինք մեր հայրենիքի մեծ մասը, մեր մշակութային ժառանգությունը։ Սփյուռքում հայկականության պահպանումն էլ մեծապես կապված է եղել Ցեղասպանության մասին հիշողություններից։ Դա էլ ինքնին զոհի բարդույթի մի ձև էր։ Այդ բարդույթով էին տառապում նաև հենց Հայաստանում ապրող հայերը, և հենց արցախյան առաջին պատերազմում, ապրիլյան պատերազմում տարած մեր հաղթանակները մեզ թույլ տվեցին կամաց-կամաց այդ բարդույթից հրաժարվել, ձերբազատվել։ Հիմա պետք է ամեն ինչ անենք, որ բարդույթ չառաջանա նրանից հետո, ինչ եղավ մեզ հետ վերջերս։ Այս անգամ բարդույթ կարող է լինել այն, որ մեզ մոտ, Աստված մի արասցե, ստեղծվի կարծիք, որ մեր ազգային պետականությունը հանդիսանում է մեր ժողովրդի գոյության ամենամեծ սպառնալիքը։ Սա չպետք է թույլ տանք։ Շատ ծանր, վճռորոշ ժամանակահատվածում ենք մենք գտնվում, հետևաբար պետք է ամեն ինչ անենք, որ այս արհավիրքը միասնական ուժերով հաղթահարենք։
Ավելի քան վստահ եմ, որ մենք պարտվել ենք ոչ թե թուրքին և ադրբեջանցուն, այլ՝ ինքներս մեզ․ այ դա մեզ համար և՛ դժվարացնում է պատվածի բարդույթը հաղթահարելը, և՛ հեշտացնում։
-Սփյուռքը մշտապես աշխատել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ։ Հիմա ակնհայտ է՝ կա որոշակի հիասթափություն հայաստայան իշխանությունների նկատմամբ արցախյան պատերազմում մեր պարտվելու պատճառով։ Ինչպե՞ս եք պատկերացնում Դուք սփյուռքի հետ աշխատանքը։
-Իհարկե, շատ ակտիվ շփումներ ենք ունենում սփյուռքի մեր քույրերի և եղբայների, տարբեր կազմակերպությունների հետ։ Ես չեմ ուզում մանրամասներ բարձրաձայնել։ Ընդհանրապես մեր արտաքին քաղաքական ռազմավարության համար մի այսպիսի կարգախոս ենք որդեգրել․ քիչ աղմուկ, մեծ աշխատանք։ Փիարով չենք զբաղվելու, չենք գովազդելու, թե ինչ ենք անում, ում հետ ենք հանդիպում։ Դա հատկապես հիմա վնասում է մեզ։ Բայց շփվելով սփյուռքի հետ՝ կարող եմ ասել, որ իհարկե կա այդ սարսափելի վերքը այն ամենից հետո, ինչ մեզ հետ տեղի ունեցավ, սակայն Արցախը, որպես գերագույն արժեք, իր դիրքը սփյուռքում չի կորցրել։ Դա շատ կարևոր հանգամանք է, որը մենք պարտավոր ենք պահպանել։
-Խոսենք Հայաստան-Արցախ արտաքին քաղաքական հարաբերություններից։ Հիմա ինչպիսի՞ն են դրանք։
-Ինչպես նշեցի՝ մեր աշխարհաքաղաքական դերի բարձրացման և սուբյեկտայնության պահպանման կարևոր գործոններից է նաև Արցախի տեղն ու դերը Հայաստանի Հանրապետությունում։ Տվյալ դեպքում, մենք, իհարկե, համագործակցում ենք ՀՀ ԱԳՆ-ի հետ։ Շատ բարձր եմ գնահատում այդ համագործակցության ներկա մակարդակը՝ և՛ նախարար պարոն Այվազյանի, և՛ ԱԳՆ աշխատակիցների, և թե տարբեր երկրներում մեր ներկայացուցչությունների հետ։ Այդպես էլ պետք է շարունակենք։
-Պարոն Բաբայան, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից Հովիկ Աղազարյանը, օրերս խոսելով պատերազմում մեր կորուստների մասին, հայտարարեց, թե Քարվաճառը մերը չէր։ Իսկ սա որքանո՞վ կարող է օգնել մեզ արտաքին ճակատում մեր շահերն առաջ տանելու գործընթացում, ի՞նչ վերաբերմունք ունեք այդ հայտարարության մասին։
-Սա շատ ցավոտ հարց է ինձ համար անձնապես, որովհետև իմ աշխատանքի ամենասիրելի հատվածը կապված է եղել Քարվաճառի հետ։ Նորից հիշեցնում եմ մարդկանց, որոնք մոռանում են ումն է Քարվաճառը և չգիտեն, թե ինչ կարևորություն ունի այդ շրջանը մեր երկրի, այդ թվում նաև իրենց, իրենց կյանքի համար․ Քարվաճառը ջրային դոնոր է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։ Ներկայիս Արցախի Հանրապետության ջրային պաշարների 98 տոկոսը սկիզբ է առնում Քարվաճառից, Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը և փրկում են այն չորանալուց, սկիզբ են առնում Քարվաճառում՝ ՀՀ սահմանից 5-6 կմ խորք՝ դեպի Քարվաճառ։ Այս պահի դրությամբ ադրբեջանական դարձած Քարվաճառը կարող է օգտագործվել թշնամու կողմից ցեղասպանություն իրականացնելու համար, որովհետև եթե թունավորեն Արփայի և Որոտանի ակունքները, նույնիսկ Երևանն է թունավորվելու է։
Քարվաճառն այն տարածքն է, որն առաջին տեղն է զբաղեցնում ամբողջ պատմական Հայաստանի համար 1 քառակուսի կիլոմետրի վրա առկա պատմամշակութային կոթողների քանակով։ Այստեղ է Դադիվանքը, այստեղ են բազաթիվ այլ կոթողներ։ Նույնիսկ Ադրբեջանը չի համարձակվում Դադիվանքը համարել արդբեջանական, ասում է՝ աղվանական է։ Իսկ այդ մարդն ասում է ադրբեջանական է։
Պարզ է, որ մենք բարդ իրավիճակում ենք գտնվում, բայց ես ուզում եմ նորից կրնել, որ չպետք է այնպես անենք, որ մեր երկրում, մեր ժողովրդի մոտ առաջանա բարդույթ, որ մեր անկախ պետականությունը ամենամեծ վտանգը կարող է լինել մեր ժողովրդի գոյության։
-Ադրբեջանի համար արցախյան հիմնախնդիրը զուտ տարածքային վեճ էր, և վերջին պատերազմում կարողացավ իր առջև դրված խնդիրը լուծել։ Հիմա էլ հպարտանում է, որ հիմնախնդիրն այլևս լուծված է։ Բայց դեռ որոշված չէ Արցախի կարգավիճակի հարցը, որի շուրջ պետք է բանակցություններ լինեն։ Ի՞նչ եք կարծում՝ ե՞րբ և ինչպե՞ս կարող են վերսկսվել բանակցություններ։
-Բանակցությունը երկարատև, բարդ գործընթաց է՝ անկախ ամեն ինչից։ Բնական է՝ մենք ունենք տարբեր և իրարամերժ մոտեցումներ ապագայի մասին․ Ադրբեջանը Արցախը և նաև Երևանը, Զանգեզուրը, Սևանը համարում է իր տարածքը, իսկ մեզ համար դա անընդունելի է։
-Բայց տեսնու՞մ եք հնարավորություն բանակցությունների վերսկսման, որը նաև կներառի Արցախի կարգավիճակի որոշման հարցը։
-Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Իհարկե, Ադրբեջանը հիմա խոչընդոտում է բանակցությունների վերսկսմանը։ Պետք է աշխատենք, այլ տարբերակ չունենք։
-Հայաստանյան այսօրվա իշխանություններն ի սկզբանե հայտարարում էին Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու անհրաժեշտության մասին, և դա նաև, շատերի կարծիքով, դարձավ պատրվակ, որ Ադրբեջանը պատերազմ վերսկսի։ Ի՞նչ եք կարծում՝ այդ հարցը նորից պետք է բարձրացվի, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի մասնակցությունը հիմնախնդրի հնարավոր կարգավորման գործընթացում։
-Արցախի մասնակցության հարցը երբևէ օրակարգից դուրս չի եղել։ 1992 թվականից առ այսօր մենք մասնակցում ենք այդ գործընթացին։ Ճիշտ է, երկար ժամանակ է՝ լիարժեք ձևով չենք մասնակցում, բայց այնուամենայնիվ, տարբեր հարթակներում մասնակցում ենք։ Պետք է ձգտենք, որ այն լինի լիարժեք։
-Այսինքն՝ Հայաստանն այդ հարցը նորից պետք է բարձրացնի՞։
-Հայաստանը միշտ էլ այդ հարցը բարձրաձայնում էր, և միշտ էլ դա պետք է անի։ Բոլոր իշխանությունների ժամանակ էլ հարցը բարձրացվել է։
-Պատերազմը դադարեցնելու հայտարարությունը եռակողմ է, կազմվել է Ռուսաստանի միջնորդությամբ։ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ մամուլի ասուլիսին հայտատարեց, որ կարիք կա ուժեղացնելու ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Դուք ի՞նչ եք կարծում կարգավորման գործընթացի ձևաչափի մասին։ Մինսկի խմբի կարիքը կա՞, ինչպե՞ս այն պետք է իրեն դրսևորի։
-Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբն իր ներուժը չի սպառել, և կարծում ենք, որ պետք է շարունակի իր լիազորությունները եռանախագահությունը։ Դրա մասին խոսում են նաև Մինսկի խումբը համանախագահող երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները։
-Դուք Ձեր խոսքում կարևորել եք Ռուսաստանի դերը Արցախի անվտանգության հարցում։ Ինչպիսի՞ հեռանկար ունեն Ռուսաստան-Արցախ հարաբերությունները։ Համագործակցությունը սահմանափակվելու է միայն Արցախյան հիմնախնդրի կարգավորման շրջանակներում, տարածաշրջանում ռուս խաղաղապահների ներկայությա՞մբ, թե՞ հնարավոր են այլ ձևաչափեր ևս։
-Մենք պետք է հասկանանք, որ արտաքին քաղաքականությունը չպետք է կտրված լինի իրականությունից։ Երբ այդպես չի լինում, առաջանում են լուրջ խնդիրներ։ Ռուսաստանը եղբայրական երկիրը է, ռուս ժողովուրդը եղբայրական է, ով դա չի հասկանում, ուրեմն չունի համապատասխան գիտելիք։ Ես կարծում եմ, որ հայրենասիրությունը միայն գոռգոռալով, նացիոնալիստական լոզունգներով չի որոշվում։ Հայրենասիրությունն ավելի խորը երևույթ է։ Ամբոխը կարող է լինել ազգայնամոլ, հասարակությունը պետք է հայրենասեր լինի։
Մենք ոչ միայն Ռուսաստանի և ռուս ժողովրդի հետ կապված ենք բազմադարյա մշակութային, կրոնական, տնտեսական կապերով, այլ նաև՝ Ռուսաստանը կարևոր գործոն է տարածաշրջանում, այդ թվում, ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահպանելու առումով։ Այս պահի դրությամբ այն Արցախի անվտանգության ամենամեծ գրավականներից մեկն է։ Եթե չլինեին ռուսաստանյան խաղաղապահ ուժերը այստեղ, հայ չէր մնա։ Արցախը շատ ծանր վիրավոր վիճակում է, մենք հիմա գտնվում ենք վերակենդանացման բաժանմունքում, և ցանկացած սպեկուլիացիան այս իրավիճակում, ես պարզապես անբարոյականություն եմ համարում։
Բացի այդ, երբ մենք ասում ենք՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնություն, չպետք է միայն կենացների համար անենք։ Դա պետք է նաև աշխարհաքաղաքական կարևոր մարմնավորում ստանա։ Մենք պարտավոր ենք եղբայրական լավ հարաբերություններ ունենալ բոլոր այն երկրների հետ, որտեղ ունենք հայկական սփյուռք։ Ռուսաստանում է մեր ամենամեծ սփյուռքը՝ 3 միլիոնից ավելի հայ կա, ավելի շատ, քան Հայաստանի բնակչությունն է։ Նրանց պատկառելի մասը՝ մոտ 1 միլիոնը, արմատներով Արցախից են, ավելի շատ, քան Արցախում և Հայաստանում։ Ի՞նչ է, մենք պետք է ավելի վատ հարաբերություններ ունենանք Ռուսաստանի հետ։ Ու՞մ քմահաճույքով պետք առաջնորդվենք։ Հերիք եղավ, պետք է հեռու մնանք դեմագոգներից և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ունեցող մարդկանցից։
-Մոտ ապագայում ինչպե՞ս եք պատկերացնում Արցախն արտաքին աշխարհում։
-Մենք պետք է ակտիվ լինենք և երբեք չտառապենք չճանաչվածության բարդույթով, որովհետև աշխարհաքաղաքականությունը և արտաքին քաղաքականությունը միայն պաշտոնական, դե յուրե ճանաչումը չէ։ Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ։ Պետք է ակտիվ քայլեր անենք՝ քիչ աղմուկ, բարձր արդյունավետություն գաղափարախոսությամբ պետք է առաջնորդվենք։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
«ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
«Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
«Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
«Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
- 15:48 • 14.11.24 Պարոն Աղազարյան Հովիկին ոչ ոք չի դատապարտի, որովհետև կառավարությունը չի ձախողվի. Աղազարյան
- 13:52 • 14.11.24 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան
- 13:20 • 14.11.24 Բանակը մի՛ սրբագործեք, ասում են՝ մեր զինվորի ցավը տանեմ, դուրս կգա Մադագասկար․ Փաշինյան
- 12:34 • 14.11.24 Այսօրվա մեր հավաքական սոցիալ-հոգեբանությունն ու սոցիալ-մտածողությունն ապապետական է․ Փաշինյան
- 11:50 • 14.11.24 Աղազարյա՛ն, ջանդ յուղի, քո գլխին են սարքում, ա՛յ ընկեր, դու էլ ես նախկին դաշնակցական. Արթուր Խաչատրյան
- 11:21 • 14.11.24 Դուք Թուրքիային ու Ադրբեջանին՝ մեր անվտանգության երաշխավոր դարձնելը փաթեթավորել եք իրական Հայաստանի ներքո, որը շատ այլանդակ տեսք ունի. Քրիստինե Վարդանյան
- 11:02 • 14.11.24 Դուք ձգտում եք վերադարձնել պատմական Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա պետականություն ու կա գուբերնատոր դառնալու հնարավորություն. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
- 20:37 • 13.11.24 Աթոռը պահելու համար Փաշինյանը պատրաստ է Պուտինի նկարը կախել գլխավերևում, հարց է՝ Պուտինը կտա՞, թե ոչ․ Նաիրա Կարապետյան
- 17:41 • 13.11.24 Չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարցը, նույնը ակնկալում ենք իրենցից․ Փաշինյան
- 16:26 • 13.11.24 Այսօրվա ընդդիմությունը հաջորդ ԱԺ-ում չի լինի, իշխանությունն ավելի բարձր ձայներով կընտրվի․ Ալեն Սիմոնյան
- 15:47 • 13.11.24 Օկուպացված տարածքների խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ Սուրեն Պապիկյան
- 14:51 • 13.11.24 Երիտասարդ տարիքում, երբ լսում էի «Կիլիկիա» երգը, լացում էի, երբ մեծացա, հասկացա՝ ինչի՞ լացեմ, Կիլիկիան՝ ուր, ես՝ ուր. Հովիկ Աղազարյան
- 14:11 • 13.11.24 Մենք առաջարկում ենք, որ էլի վարկ վերցնենք նոր սարքավորումների, արտադրանքի գեներացման համար, հետո շնորհակալություն եք հայտնելու. Խաչատուր Սուքիասյան
- 12:21 • 13.11.24 «ՀՀ ԶՈՒ-երն այսօր Հնդկաստանի համար դարձել են գովազդային վահանակ». «Պարոն Մանուկյանը քաղաքական լավ ելույթ ունեցավ, մի՛ խանգարեք». քննարկում ԱԺ-ում
- 10:44 • 13.11.24 Չե՞ք կարծում, որ բերետավորների հոգեկան առողջությունը ստուգելու կարիք կա․ Խաչատրյանը՝ Քոչարյանին
- 17:43 • 12.11.24 Գերիների ամբողջական վերադարձը պետք է նախապայման լինի ցանկացած բանակցության համար․ Քրիստինե Վարդանյան
- 15:23 • 12.11.24 Բաքվում պահվողներին վերադարձնելու ամենապատեհ առիթը COP29-ն է, հետո վերադարձի հավանականությունը հավասարվելու է զրոյի. Արթուր Խաչատրյան
- 15:11 • 12.11.24 Բաքուն հայ գերիներին օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար. Տիգրան Աբրահամյան
- 12:49 • 12.11.24 Եթե ունենայիք 100 մլն դոլար, որպես պետություն, ո՞ր ոլորտներին կուղղեիք. Խաչատուր Սուքիասյանը՝ նախարարին
- 12:19 • 12.11.24 Փաշինյանի ներկայությամբ խախտվել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը
- 11:50 • 12.11.24 20,366 մարդ գնացել է երկրից, 12,700 աշխատատեղ է կրճատվել, գուցե թողեք պատմության անիվը նորմալ գնա՞. Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին
- 11:29 • 12.11.24 «Այստեղ հաց, այստեղ կաց». քաղաքացին ՀՀ-ում պետք է տեսնի իր ապագան, 2025-ին 2 տրիլիոն հարկ կհավաքենք. նախարար
- 10:59 • 12.11.24 Շնորհակալ եմ վարչապետին ու փոխվարչապետներին՝ իմաստուն առաջնորդության համար․ ֆինանսների նախարար
- 20:35 • 11.11.24 Մոսկվան մեսիջ հղեց Փաշինյանին՝ քեզնով կամ առանց քեզ վերականգնելու ենք ազդեցությունը Հայաստանում․ Վիգեն Հակոբյան
- 15:07 • 11.11.24 Ոչ թե իմ տունն իմ ամրոցն է, այլ մեր պետությունն է մեր ամրոցը, իսկ մեր տունը՝ մեր բնակավայրը․ Փաշինյանը՝ ՏԻՄ համակարգի 28-ամյակի միջոցառմանը
- 14:29 • 11.11.24 Եթե մեծ գործ եք անում, ինչպե՞ս է,որ վարչապետի և ԿԳՄՍ նախարարի երեխաները դրսում են սովորում.Էդգար Ղազարյանը՝ փոխնախարարին
- 12:40 • 11.11.24 Աննա Հակոբյանի համար 145 հազար դոլար արժողությամբ ծառայողական նոր մեքենա է գնվել, 2 տարի առաջվա ջիպն այդքան մաշվե՞լ էր. Մանուկյանը՝ ՊՊԾ պետի տեղակալին
- 11:43 • 11.11.24 Հարցը լուծեք, դետալների մեջ մի մտեք, փողը տվեք, եթե պարտք ենք, բայց մրցույթն արեք. Ավինյան
- 10:48 • 11.11.24 Այս դժվար պահին 24 մլն հավելյալ գումար ենք հավաքագրել Երևանի տրանսպորտից. Տիգրան Ավինյան
- 20:35 • 08.11.24 Չեմ բացառում, որ ռուսներն ասեն Թրամփին՝ վերադարձրեք մեզ Հարավային Կովկասը՝ մեր պատմական ազդեցության գոտին․ Սուրեն Սարգսյան
- 13:21 • 08.11.24 «Նախագիծը բերում եք միայն ձե՞ր խմբավորման համար», «քաղաքական թիմի անդամ չեմ, փաթեթը բոլորի համար է». քննարկում ԱԺ-ում
- 11:58 • 07.11.24 858 մլն եվրոյի շրջանակում կկառուցվի Սիսիան-Քաջարան ճանապարհը, կամուրջներ ու թունելներ․ Սանոսյան
- 20:41 • 06.11.24 Քաղաքացու դատարկվող սառնարան, 14 միլիարդ դոլար պետական պարտք, հարկային ճնշումներ․ Նաիրի Սարգսյանը՝ 2025-ի մասին
- 17:33 • 05.11.24 Լավագույն նախագծերը՝ մեկ վայրում. կայացավ Project Management Awards 2024-ը
- 16:40 • 05.11.24 2025-ին Երևանը պլանավորում է ունենալ ավելի քան 90 մլրդ դրամ բյուջե, այս տարվա 61.5 մլրդի փոխարեն, նաև սեփական եկամուտների աճ կապահովվի. Տիգրան Ավինյան
- 11:02 • 05.11.24 ԵՄ հետ արտոնագրերի ազատականացման շուրջ ծրագիր ենք մշակում, ԵՄ պատվիրակությունը ՀՀ-ում է. ԱԳ փոխնախարար
- 20:34 • 04.11.24 Միրզոյանը պետք է ԱԺ շենքից դուրս գար ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ՝ գլուխը ներքև ու ձեռնաշղթաներով․ Էդգար Ղազարյան
- 18:39 • 04.11.24 «Լույսեր» բնակելի համալիրն ընդունեց իր առաջին բնակիչներին
- 11:12 • 04.11.24 Շուտով անդրադառնալու ենք արտոնյալ խմբերին, նրանք կունենան հանրային տրանսպորտից օգտվելու զեղչային համակարգ. Տիգրան Ավինյան
- 20:40 • 01.11.24 Հայաստանը լուծարվելու է, եթե հաջորդ ընտրությանը հանրությունը էլի վստահի Փաշինյանին․ Թագուհի Թովմասյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 13:43 • 14/11 Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ Իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը
-
Իրավունք 11:29 • 14/11 Սաակաշվիլին բանտից դուրս չի գա, նույնիսկ եթե նրան ներում շնորհի նախագահը. Կախա Կալաձե «Որքան գիտեմ, Սաակաշվիլիի դեմ այլ կարևոր գործեր են քննվում, և նախագահի ներումը կորցնում է իմաստը այն տեսակետից, որ եթե նա (Զուրաբիշվիլին) նման որոշում կայացնի, Սաակաշվիլին չի կարողանա ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ այլ կարևոր գործեր են հարուցվել»,- ասել է Կալաձեն։
-
Իրադարձային 22:37 • 13/11 Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները. ֆրանսիացի նախարար Ֆրանսիական և եվրոպական դիվանագիտությունը COP 28-ում հասել է հանածո վառելիքի տեսակների օգտագործումից աստիճանաբար հրաժարվելու վերաբերյալ համընդհանուր համաձայնության ձեռքբերման:
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Իրադարձային 12:52 • 13/11 ՌԴ-ն թևավոր, բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել է Կիևին (լուսանկարներ) Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է առավոտյան ժամը 7:20-ի սահմաններում մայրաքաղաքում պայթյունների լսվելու և հակաօդային պաշտպանության համակարգերի ակտիվ աշխատանքի մասին, գրում է kyivindependent.com կայքը:
-
Իրավունք 15:32 • 13/11 Բացահայտվել են զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով կաշառք ստանալու, տալու դեպքեր Դրանից հետո Ա. Մ.-ն Ս. Հ.-ին ներկայացրել է կաշառք ստանալու առաջարկ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտությունները շարունակելու և զորակոչից ազատելու նպարակով հիմքեր ստեղծելու համար
-
Իրադարձային 22:37 • 13/11 Ֆրանսիան անպատասխան չի թողնի իր և Եվրոպայի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունները. ֆրանսիացի նախարար Ֆրանսիական և եվրոպական դիվանագիտությունը COP 28-ում հասել է հանածո վառելիքի տեսակների օգտագործումից աստիճանաբար հրաժարվելու վերաբերյալ համընդհանուր համաձայնության ձեռքբերման:
-
Սպորտ 12:52 • 13/11 «Բարսելոնա»-ն նշել է VAR-ի գլխավոր խնդիրը «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ խաղում տեղի ունեցած uկանդալի ֆոնին Հիշեցնենք, որ հանդիպման առաջին խաղակեսի հենց սկզբում վիճելի դրվագ է եղել. Ռոբերտ Լևանդովսկին գոլ է խփել «Ռեալ Սոսյեդադի» դարպասը, սակայն գոլը չեղարկվել է խաղից դուրս վիճակի պատճառով։
-
Իրադարձային 11:37 • 13/11 Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
-
Սպորտ 11:40 • 11/11 Լևանդովսկու չեղարկված գոլը լայն քննադատությունների տեղիք է տվել. որոշումը հնարավոր է վերանայվի «Բարսելոնան» ընդհատել չորս խաղերից բաղկացած հաղթական շարքն Իսպանիայի առաջնությունում, սակայն շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով գերազանցելով երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին»:
-
Իրավունք 15:07 • 10/11 Նոր Խարբերդում 17-ամյա դեռահասին կյшնքից զրկելու պատճառը եղել է SMS ուղարկելը Աղբյուրի տվյալներով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
-
Իրադարձային 11:35 • 09/11 Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացրած 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Ակադեմիայից ասել են կինոգործիչներին, որ նրանք կարող են ներկայացնել «Տունս քաղցր ա» ֆիլմը դիտարկմանը՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ, եթե նրանք հետևեն որակավորման ստանդարտ ընթացակարգերին: Ֆիլմի ստեղծող թիմը պայքարել է ԱՄՆ-ում որակավորման փուլ կազմակերպելու համար:
-
Իրավունք 14:42 • 11/11 Պարզվել են Նոր Խարբերդում 17-ամյա երիտասարդին կյանքից զրկելու հանգամանքները. կա կալանավորված (տեսանյութ) Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ երիտասարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է Նոր խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարևանությամբ երկու խմբերի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
-
Սպորտ 12:33 • 10/11 Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում «Այժմ միտում կա դեպի համեմատաբար երիտասարդ մարզիչներ, որոնք վերջերս են ավարտել իրենց ֆուտբոլային կարիերան։ Նույն Ռաուլը, Վան Պերսին, Կանավարոն։ Եթե նման մասնագետներից մեկը լինի նոր մարզիչը, լավ կլինի»,- ասել է Թիկնիզյանը metaratings.ru-ի հետ զրույցում։
-
Իրադարձային 19:04 • 11/11 Գողnւթյուն՝ Լոռիում․ մարզի պաշտոնյայի բնակարանից տարել են գումար և ոսկյա զարդեր Համազասպ Ն․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 08։30-ից մինչև ժամը 18։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ հանգամանքներում ապօրինի մուտք են գործել իրեն պատկանող Աղայան փողոցի բնակարան, խառնել ննջասենյակի և պատշգամբի իրերը, հափշտակել գումար և ոսկյա զարդեր:
Տնտեսություն
-
18:49 • 13.11.24 Բիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի
-
16:35 • 13.11.24 ԵԱՏՄ-ն գործարկել է համատեղ զբոսաշրջային երթուղիների քարտեզներ
Սպորտ
-
16:53 • 14.11.24 «Պարի»-ի հայ կիսապաշտպանը ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում
Ժամանց
-
09:32 • 13.11.24 Ռոնալդինյոն ժամանել է Բաքու
-
15:39 • 12.11.24 Ռաֆինյան ոսկե iPhone է նվիրել Յամալին