Վրացի իրավապահները կանխել են Թուրքիայից թմրանյութի խոշոր խմբաքանակի ներկրման փորձը. 42-ամյա տղամարդ է ձերբակալվել  

15:31 • 21.08.21

Ոստիկանությունը 42-ամյա տղամարդու է ձերբակալել, որը փորձում էր թմրանյութի խոշոր խմբաքանակ ներմուծել Թուրքիայից Վրաստան: Այս մասի հայտնում է Новости-Грузия-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ մամուլի ծառայությանը:

Միջադեպը տեղի է ունեցել «Սարպի» մաքսային անցակետում (վրաց-թուրքական սահման): Իրավապահները հերոինի երկու փաթեթ են առգրավել միկրոավտոբուսում ստուգում իրականացնելիս: Միկրոավտոբուսը վարել է մեղադրյալ Օ. Գ.-ն:

Ձերբակալված անձին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի թմրանյութի անօրինական ձեռքբերման և պահման, ինչպես նաև Վրաստան անօրինական ճանապարհով ներկրելու համար: Նրան կարող է սպառնալ 8-20 տարվա ազատազրկում:  

 

 

Վրացի իրավապահները կանխել են Թուրքիայից թմրանյութի խոշոր խմբաքանակի ներկրման փորձը. 42-ամյա տղամարդ է ձերբակալվել