Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4 837 նոր դեպք

22:37 • 13.10.21

Վրաստանում հոկտեմբերի 13-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 837 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 645 195 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 586 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր մահերի թիվը 9 332 է: