Մայամիում 126 ուղևոր տեղափոխող օդանավը վայրէջքի ժամանակ հրդեհվել է (տեսանյութ)

14:02 • 22.06.22

Red Air ավիաընկերության ինքնաթիռը Մայամիի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարելիս բռնկվել է։ Այս մասին հունիսի 22-ին հայտնել է NBC հեռուստաալիքը։

Նշվում է, որ ինքնաթիռը գալիս էր Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո Դոմինգոյից։ 

Հեռուստաալիքի տվյալներով՝ խափանվել է ինքնաթիռի առջևի շասսին, ինչն էլ հավանաբար հրդեհի պատճառ է դարձել։ 

Փրկարարներն արագորեն ժամանել են վթարի վայր և մարել կրակը։


Հայտնի է, որ օդանավում 126 մարդ է եղել, բոլորն էլ ողջ են։ Երեք հոգի թեթև վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։