Հայկական PR մրցանակաբաշխություն 2022․ հայտնի են հաղթողների անունները (տեսանյութ, լուսանկարներ)
Հայկական PR մրցանակաբաշխությունը հաղորդակցության ոլորտի լավագույն հանրագումարային միջոցառումն է, որտեղ խրախուսվում են հանրային կապերի, հաղորդակցության մասնագետները, հանրային և քաղաքական կյանքում մեծ դերակատարություն ունեցող անհատները, տարվա ընթացքում հանրային հնչեղություն ունեցող նախաձեռնություններն ու իրադարձությունները, իրականացված արշավներն ու հնարքները, որոնք արժանացել են հանրույթի ուշադրությանը:
Հայկական PR ասոցիացիան 2015 թվականից իրականացնում է գիտական հետազոտություններ, որոնք հնարավորություն են տալիս հավաքագրելու հաղորդակցության ոլորտի, գործող անձանց և կառույցների, հաղորդակցման կառավարման գործիքների և տեխնոլոգիաների մասին տեղեկատվությունը:
PR ասոցիացիայի գիտահետազոտական թիմում ընդգրկված են գիտնականներ, երիտասարդ գիտաշխատողներ, հարային կապերի և մեդիայի փորձագետներ:
«Որակական հետազոտության շրջանակում իրականացվել են խորքային հարցազրույցներ, փորձագիտական հարցումներ, ֆոկուս խմբային քննարկումներ, ինչպես նաև ԶԼՄ-ների և սոցիալական մեդիայի մշտադիտարկում: Քանակական հետազոտությունը հնարավորություն է տվել ուսումնասիրել հանրային կարծիքը, հանրային երևույթների նկատմամբ թվային կամ տոկոսային բաշխվածությունը, տարածականությունը։ Մեկ տարվա կտրվածքով հարցման է ենթարկվել 8700 մարդ, որից 5700-ը կին և 3000-ը տղամարդ: Խորքային հարցազրույցներ են իրականացվել 73 ոլորտային փորձագետների հետ, փորձագիտական հարցման է ենթարկվել 120 հաղորդակցության ոլորտի մասնագետ: Տարվա կտրվածքով կազմակերպվել են 53 ֆոկուս խմբային քննարկումներ. յուրաքանչյուր խմբում մասնակցել են 12 հոգի տարիքային տարբեր խմբերով՝ 20-35, 35-50, 50 և ավելի», - մանրամասնեց Հայկական Փի Ար ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը:
Ուսումնասիրության արդյունքների ամփոփման և վերլուծության արդյունքում ձևավորվում է լավագույն եռյակ, որից ընտրվում է մեկը մասնագիտական հանձնաժողովի փակ գաղտնի քվեարկության արդյունքում:
Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահը գերմանացի հայտնի ճառագիր, հաղորդակցության մասնագետ, դասախոս, դոկտոր Վազրիկ Բազիլն է: Անդամներն են՝ Հրաչուհի Պողոսյանը (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, Նորարարության խթանման և հետազոտության կենտրոնի ղեկավար), Ատոմ Մխիթարյանը (ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեկան, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, իրավագիտության մագիստրոս, կրթության փորձագետ, դոցենտ, Հայկական PR մրցանակաբաշխության գիտահետազոտական թիմի ղեկավար, Ռուզաննա Իվանյանը (Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և մեդիատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ), Աշոտ Ալեքսանյանը (ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, ք.գ. դոկտոր, պրոֆեսոր, Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտի հրավիրված գիտնական), Միրո Խանզադյանը («GlobalHye & Associates» ընկերության հիմնադիր, ամերիկահայ PR մասնագետ, լրագրող) և Աստղիկ Ավետիսյանը (Հայկական ՓԻ Ար ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար): «Մի քանի օր առաջ Գերմանիայի գնացքների ծանուցագրային ցուցափեղկում կարդացի հետևյալը․ «Արա՛ կարելին, կտեսնես, որ հաջողել ես կատարել անկարելին»։ ՀՀ քաղաքական, տնտեսական և ընկերային այս ծանր իրավիճակում լավ է, որ ամեն ոք կատարի իր բնագավառում կարելին։ Եվ հանրային կապն էլ իր ոլորտում լինի բարձրորակ, կիրթ և նպատակասլաց։ Այս համատեքստում Հայկական PR մրցանակաբաշխությունը խթանում է անդրադարձումը, ընդգծում արհեստավարժության անհրաժեշտությունը, ոգևորում հանրային կապերի մասնագետներին շարունակել ու բարելավել իրենց աշխատանքները», - իր ելույթում նշեց մրցանակաբշխության մասնագիտական հանձնաժողովի նախագահ, գերմանացի հաղորդակցության հայտնի մասնագետ, Սաքսոնիայի թագավորական ընտանիքի Սբ. Հայնրիհ Ուխտի ասպետ Վազրիկ Բազիլը։ Յուրաքանչյուր տարի մրցանակաբաշխության մշակութային հատվածը նվիրվում է որևէ մեծանուն հայի՝ կարևորելով նրանց մեծ ավանդը հայ մշակույթի տարածման, հնարայնացման գործում։ Այս տարի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը հնչեցին սիրված կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները՝ Երգի պետական թատրոնի սաների կատարմամբ։ Արթուր Գրիգորյանն իր գործունեության ընթացքում ոչ միայն հեղինակել է բազմաթիվ սիրված երգեր, այլև կրթել է տարբեր սերունդների՝ ձևավորելով բեմական մշակույթ։ Այս տարի Հայկական PR մրցանակաբաշխությունը դիտարկել է նաև հայ հանրության համար իրականացվող PR արշավները՝ առաջին անգամ հայտարարելով լավագույնների անունները «Տարվա PR արշավ» անվանակարգում։




.jpg?1656078846160)

.jpg?1656078782616)
.jpg?1656078753784)


.jpg?1656009734342)
.jpg?1656009818245)

.jpg?1656009917460)
.jpg?1656009928805)
.jpg?1656009990233)
.jpg?1656009956420)
.jpg?1656010006956)
.jpg?1656010019604)
.jpg?1656010033100)
.jpg?1656010049252)
.jpg?1656010087362)
.jpg?1656010102517)
.jpg?1656010114260)











