Կուրիլյան կղզիներում Չիկուրաչկի հրաբուխը 4,5 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել
Կուրիլյան կղզիներից մեկի՝ Պարամուշիրի վրա գտնվող Չիկուրաչկի ակտիվ հրաբուխը 4,5 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Սախալինի շրջանի ԱԻՆ-ի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
Ինչպես հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, արտանետված ծուխը տարածվել է հարավարևելյան ուղղությամբ։
«Պարամուշիր կղզու վրա գտնվող Սևերո-Կուրիլսկ քաղաքում մոխրի տեսքով տեղումներ չեն նկատվել։Ծծմբաջրածնի հոտ չի զգացվում։ Բնակչության կյանքին վտանգ չի սպառնում», - հայտնել են ԱԻՆ-ից։
Չիկուրաչկին Կուրիլյան կղզիների ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ Հայտնի ժայթքումներ են տեղի ունեցել 1853, 1854–1859, 1958, 1961, 1964, 1973, 1986, 2002, 2003, 2005, 2007, 2008 թվականներին։










