Մեհրիբան Ալիևան այլևս ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարի կամքի դեսպան չէ

14:49 • 15.11.22

Մեհրիբան Ալիևան բարի կամքի դեսպանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն։ «Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան նամակ է գրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունում (ՅՈՒՆԵՍԿՕ) բարի կամքի դեսպանի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ։