Լեհաստանի՝ Ուկրաինային սահմանակից տարածքում երկու հրթիռ է ընկել, զոհեր կան․ լեհական ԶԼՄ-ներ

23:04 • 15.11.22

Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել, հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով լեհական ZET ռադիոկայանին, որն էլ իր հերթին  հղում է արել  ոչ պաշտոնական աղբյուրներին։

Լրատվամիջոցները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլինի վոյևոդության Պրզևոդուվ գյուղի մոտ։ Հրթիռները հարվածել են հացահատիկի չորանոցին։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ մահացել է։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին միջադեպի մասին հաղորդումից հետո հրավիրել է նախարարների խորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի նիստ։

Կառավարության խոսնակ Պետր Մյուլլերը խոստացել է, որ հանդիպմանը ներկայացված բոլոր տվյալները «հնարավորության դեպքում հնարավորինս լայն կներկայացվեն հանրությանը»։