G20-ի շրջանակում կայացել են Բայդեն- Էրդողան բանակցություններ

13:26 • 15.11.22

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Ինդոնեզիայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը կայացել է Բալիում G20 գագաթնաժողովի շրջանակում։

«Ապուրվա Կեմպինսկի» հյուրանոցում կայացած բանակցությունները փակ են եղել մամուլի համար։

Քննարկումներին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին և ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։