ԱՄՆ-ը կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կշարունակի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։
«Միացյալ Նահանգները և դաշնակիցները կշարունակեն Ուկրաինային տրամադրել ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգեր: Մենք Ուկրաինայի հետ կլինենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», - ասված է Սալիվանի հայտարարության մեջ:










