Լեհաստանում ռուսական հրթիռների ընկնելու մասին հայտարարությունը սադրանք է․ ՌԴ ՊՆ

00:02 • 16.11.22

Լեհաստանի տարածքում ռուսական հրթիռների ենթադրյալ ընկնելու մասին լեհական ԶԼՄ-ների և պաշտոնատար անձանց հայտարարությունները կանխամտածված սադրանք է՝ էսկալացիայի նպատակով։ ՌԴ ԶՈւ-ն ուկրաինա-լեհական սահմանի մոտ թիրախներին հարվածներ չի հասցրել:

Հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ  լեհական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Լեհաստանի տարածքում երկու հրթիռ է ընկել։

Լրատվամիջոցները պնդում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլինի վոյևոդության Պրզևոդուվ գյուղի մոտ։ Հրթիռները հարվածել են հացահատիկի չորանոցին։ Նախնական տվյալներով՝ երկու մարդ մահացել է։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին միջադեպի մասին հաղորդումից հետո հրավիրել է նախարարների խորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի նիստ։

Կառավարության խոսնակ Պետր Մյուլլերը խոստացել է, որ հանդիպմանը ներկայացված բոլոր տվյալները «հնարավորության դեպքում հնարավորինս լայն կներկայացվեն հանրությանը»։