ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ չեն տեսնում Բելառուսի մասնակցությունը Ուկրաինայի հակամարտությանը

21:17 • 20.12.22

Միացյալ Նահանգները չի տեսնում բելառուսական զորքերի անմիջական մասնակցությունը ուկրաինական հակամարտությանը, թեև Բելառուսին մեղավոր է համարում ռուսական օպերացիային աջակցելու համար, ասել է ԱՄՆ ԱԱԽ ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։

Նրա խոսքով, Բելառուսը «բացարձակապես սատարել է ՌԴ-ին», և դրա համար Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ։